Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռազմական բյուջեն 110 մլրդ դրամով կրճատելը կարող է ռեւերանսային քայլ լինել՝ ուղղված դեպի Ադրբեջանը»․ Դավիթ Անանյան

Հունվար 28,2026 16:55

«Կուզեմ, որ մենք նայենք ապագային՝ բանակ-անվտանգություն բանաձեւը հստակ գիտակցելով։ Այն խոսույթը, թե անվտանգություն կամ խաղաղություն ունենալու համար բնավ պետք չէ ունենալ հզոր բանակ, սխալ է։ Մենք բոլորս գիտակցում ենք, որ պետք է լինենք ուժեղ, հզոր, պետք է ունենանք բանակ, արտաքին ռազմաքաղաքական ուժեղ դաշինքներ։ Եվ ունենալով ուժեղ բանակ, ռազմաքաղաքական հզոր դաշինքներ՝ մենք պետք է ապահովենք մեր անվտանգությունը։ Եթե չունեցանք ուժեղ բանակ, որեւէ կերպ անվտանգ չենք կարող լինել»- Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Միասնության թեւեր» շարժման անդամ Դավիթ Անանյանը։

Ըստ նրա՝ այսօր աշխարհում իրավունքն ու ուժն իրար հետ մարտնչում են։ Ուժեղն իր դիրքերից կարողանում է պարտադրել այն, ինչը մեկ կամ երկու տասնամյակ առաջ սովորաբար դիվանագիտական խողովակներով կամ բանակցություններով էին փորձում լուծել։

Մանրամասները՝ տեսանյութում

Անդրադառնալով ռազմական բյուջեին՝ Դավիթ Անանյանն ասաց, որ Ադրբեջանն այս տարի իր ռազմական ծախսերն ավելացրել է մոտ 30 տոկոսով, իսկ Հայաստանը կրճատել է մոտ 110 մլրդ դրամով։ «Երբ որ հարցերի միջոցով փորձել ենք պարզել՝ ի՞նչն է պատճառը, տարբեր պատասխանների շրջանակում նաեւ հնչել է, որ սոցիալական տարբեր ծրագրեր իրականացնելու համար փորձել ենք հայթայթել միջոցներ։

Եվ երբ տեսնում եք, որ 110 մլրդ կրճատելու ֆոնին, օրինակ, 3 մլրդ պարգեւավճար է վճարվում, հանրության մոտ առաջանում են հարցեր։ Այսինքն՝ չկա որեւէ խոսույթ, որը տրամաբանական է։ Հետեւաբար, ռազմական բյուջեն 110 մլրդ դրամով կրճատելը կարող է ռեւերանսային քայլ լինել՝ ուղղված դեպի Ադրբեջանը։ Այնինչ, պետք է լիներ հակառակը՝ 2020 թվականի նոյեմբերից հետո պետք է հստակ կերպով վերանայվեին 2021 թվականի պետական բյուջեի առաջնահերթությունները»,- նշեց նա։

Ըստ Անանյանի՝ չկա այնպիսի վերաձեւակերպում, որով հանրությունը կտեսնի, որ պատերազմից դասեր են քաղվել։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031