Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է Հայաստան–Քուվեյթ առաջին գործարար համաժողովը

Հունվար 28,2026 17:17

Քուվեյթի Պետության Առևտրի և արդյունաբերության պալատում կայացել է Հայաստան–Քուվեյթ առաջին գործարար համաժողովը, որը կազմակերպվել էր Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ։

📌Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։ Պատվիրակության կազմում ընդգրկված էր նաև Enterprise Armenia հիմնադրամի գործադիր գլխավոր տնօրեն Գոհար Աբաջյանը, որը ներկայացրել է ներդրումների աջակցման գործող գործիքակազմը։

🔹Համաժողովը համախմբել էր Հայաստանի և Քուվեյթի գործարար համայնքների ներկայացուցիչներին՝ հանդիսանալով արդյունավետ հարթակ երկկողմ համագործակցության խորացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ներդրումային հնարավորությունների քննարկման համար։

🔹Քննարկումների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգին, ինչպես նաև տեխնոլոգիական ոլորտում համագործակցության և համատեղ ներդրումային ծրագրերի զարգացման հեռանկարներին։

🔹Հայաստան–Քուվեյթ գործարար համաժողովի շրջանակում տեղի է ունեցել նաև քաղաքավարական հանդիպում ԲՏԱ նախարարի առաջին տեղակալի և Քուվեյթի Հաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների կարգավորող մարմնի (CITRA) ղեկավարության միջև։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031