Լրահոս
Օրվա լրահոսը

«Էսօրվա  նորելուկ թուխ մանուկները, բանակից փախածները չգիտեն էլ բանակն ինչ է, տրուսիկ- մայկա ու հաց չտալուց են խոսում»․ Արա Նախշքարյան

Հունվար 28,2026 19:01

«Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի» Գյումրու գրասենյակի տնօրեն Արա Նախշքարյանը, որն արցախյան պատերազմների մասնակից է, հույս ունի, որ Հայոց բանակը կուղղի իր կոտրած մեջքը, և ազգովի ամեն ինչ կանենք՝ ազգ-բանակ հասկացությունը վերաիմաստավորելու համար։

Ըստ նրա՝ Հայոց բանակը երբեք պարտվող չի եղել, կովկասյան մրցունակ բանակներից է եղել, իսկ ներկայիս իշխանությանը բանակ պետք չէ, երկրի ղեկավարն ավելի շատ խրախուսում է ոստիկան դառնալը, քան զինվորական։

«Մեր բանակը թուլացել է, բայց ոչ թե բանակում ծառայողների պատճառով, այլ պետական քաղաքականության։ Պետության ղեկավար կազմն ամեն ինչ արեց, որպեսզի բանակ չունենանք, երևի իր մեծ եղբայրներին խոստացել էր, որ կունենանք ոստիկանական ինչ-որ շղթա, իրեն կպաշտպանեն, բանակն ի՞նչ ենք անելու, եթե հայրենիքս «անվտանգ է», եթե չակերտավոր ասած խաղաղություն պետք է լինի։ Սկսեց կամաց-կամաց  փոքրացնել բանակը, թվակազմը փոքրացրեց, բանակին հատկացվող բյուջեն, որովհետև նրանց միակ նպատակն այն է, որ մենք բանակ չունենանք։

Եթե ոստիկանական գվարդիաներն են շատանում, նրանց աշխատավարձերն են բարձրացնում, սա նշանակում է Նիկոլ Փաշինյանը բոլորին խրախուսում է ոստիկան դառնալ, ոչ զինվորական։ Եթե  սովորական, փողոցային ոստիկանը 300-400 հազար դրամ է ստանում, սահման պահողը, մինչև անգամ ՄՕԲ-ով 25-օրյա զինծառայության մեկնողները 150-160 հազար են ստանում, տարբերությունը շատ  մեծ է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արա Նախշքարյանը։

Նա հակադարձում է հնչող քննադատություններին, թե Հայաստանը հզոր, մրցունակ բանակ չի ունեցել, որի համար մեղավոր են նախորդ իշխանությունները։

«Ես չգիտեմ իրենց ասածի հզորության չափը, մակարդակը, աստիճանն ինչքան է, բայց եթե 44-օրյա պատերազմից հետո հենվենք Ադրբեջանի նախագահի այն հայտարարության վրա, որ հայերը 7 միլիարդի զենք են թողել ու փախել, յութուբում էլ կա Ալիևի այս խոսքը, ինձանից բան չեմ հորինում։

Լավ, բանակ չենք ունեցել, զենք չենք ունեցել, ուրեմն 30 տարի մենք պարսատիկով ենք կռվե՞լ, հալալ է մեր բանակին, եթե մենք կարող ենք պարսատիկով ու դագանակով դուրս գալ հզոր պետությունների դեմ ու հաղթել ու պահպանել մեր սահմանները։ Ուրեմն խոսելու տեղ չունենք այլևս, բանակն իրոք հզոր է եղել, թեկուզ նախկինների մասին։ Չարությունն էլ պիտի խղճով անես:

Էսօրվա նորելուկ թուխ մանուկները, բանակից փախածները չգիտեն էլ բանակն ինչ բան է, մեկն ասում է տրուսիկ-մայկա չեն տվել, մյուսն ասում է՝ հաց չեն տվել, նախ դու պիտի լինես բանակում, որ իմանաս՝ ինչ են տվել կամ չեն տվել, հետո նորից եմ ասում՝ չարությունն էլ պիտի խղճով անես։ Լավ, ասենք նախկինի բանակը լավը չէր, բա ներկայիս բանակն ինչի՞ լավը չէ, եթե  ամեն ինչ էսքան լավ է, ինչի՞ է ամեն ինչ էսքան վատ», -հարցնում է Արա Նախշքարյանը։

Մանրամասները՝  տեսանյութում.

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031