Ժողովրդավարական անվտանգության ինստիտուտի կազմակերպած «Հարավային Կովկասն՝ աշխարհաքաղաքական փոփոխության ներքո․ հակազդելով ճգնաժամերին եւ հավասարակշռելով hնարավորությունները» խորագրով պանելային քննարկման ժամանակ այս մասին ասել է Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը՝ ընդգծելով, որ թեեւ Հայաստանով տարանցվող ադրբեջանցիների հետ ուղիղ շփման մեջ են մտնելու մասնավոր ընկերության աշխատակիցները, նույնը նախատեսված չէ հայերի համար։
Դառնալով Հայաստանի ներքաղաքական զարգացումներին՝ Գրիգորյանը զարգացումները պայմանավորեց տարվա ընտրական բնույթով։
«Ընտրարշավն արդեն սկսվել է։ Կառավարությունը, կառավարող կուսակցությունն ակտիվաբար գովազդում է իր օրակարգը։ Շատ ակտիվ են սոցիալական մեդիայում․․․Շատ բարդ ժամանակահատված է մեկնարկել նախորդ ամռանը, երբ որոշակի հակասահմանադրական եւ հակաժողովրդավարական քայլեր են ի կատար ածվել կառավարող կուսակցության կողմից՝ իրենց քաղաքական հակառակորդների դեմ՝ ավելի մեծ նպատակների, օրինակ՝ հիբրիդային սպառնալիքներին կամ արտաքին միջամտությանը հակազդելու, անվան ներքո։ Այս թեմաները շատ կարեւոր կլինեն գալիք ամիսներին։ Կարծում եմ՝ կառավարությունը կշարունակի իր քաղաքական հակառակորդների հնարավորությունները սահմանափակելու քաղաքականությունը՝ դա արդարացնելով արտաքին միջամտությանը հակազդելու կարիքով», – նշեց Գրիգորյանը՝ հավելելով, որ հիբրիդային սպառնալիքներ կան թե՛ Ռուսաստանից, թե՛ Ադրբեջանից։
Կարդացեք նաև
Քննարկումը՝ ստորեւ։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ


















































