Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի իշխանությունները տնտեսական բացը փորձում են հարկերի ավելացմամբ եւ խոշոր տուգանքներով հատուցել․ Ռ. Մամմեդով

Հունվար 28,2026 20:36

ԱՄՆ-ում գործող Միջին Արեւելքի ինստիտուտի ադրբեջանցի հետազոտող Ռաուֆ Մամմեդովի խոսքով՝ Ադրբեջանն իրեն ներկայացնում է որպես տարածաշրջանային ուժ, բայց չափից շատ ջանք է ներդնում՝ դա ներկայացնելու համար։ Մամմեդովը նշեց՝ տարածաշրջանային ուժ ներկայանալու համար անհրաժեշտ է տնտեսական ուժ։

«Հարավային Կովկասն՝ աշխարհաքաղաքական փոփոխության ներքո․ հակազդելով ճգնաժամերին եւ հավասարակշռելով hնարավորությունները» խորագրով պանելային քննարկման ժամանակ է այս մասին խոսել ադրբեջանցի փորձագետը։

Մամմեդովի գնահատմամբ՝ ադրբեջանական տնտեսության «պատկերն այդքան էլ լավը չէ»։ Ադրբեջանը նավթ արտահանող երկիր է, եւ պետության եկամուտների 70%-ից ավելին գոյանում է նավթի եւ գազի արտահանումից։ Մամմեդովը տարակուսում է՝ տնտեսությունը անկախության 35 տարիներին չի բազմազանեցվել։

Նա մտահոգությամբ արձանագրել է, որ Ադրբեջանի տնտեսության աճը կազմել է 0,8%, ինչը զիջում է թե՛ Հայաստանի, թե՛ Վրաստանի տնտեսական ցուցանիշերին։ Առկա տնտեսական աճը, նշում է Մամմեդովը, պայմանավորված է Ղարաբաղում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ փոխկապակցվող ընկերությունների կողմից զարգացման, վերակառուցման եւ շինարարական ծրագրերի հետ։

Իշխանությունները տնտեսական բացը փորձում են հարկերի ավելացմամբ եւ խոշոր տուգանքներով հատուցել, ինչին հետխորհրդային Ադրբեջանում սովոր չեն։

Փորձագետը փաստել է, որ պանելային քննարկման հայ մասնակից Տիգրան Գրիգորյանը կարող է խոսել Հայաստանի ներքին քաղաքականության մասին, մինչդեռ Ադրբեջանում ներքին քաղաքականություն գոյություն չունի։ Մամմեդովի խոսքով՝ այդ երկրում ամեն ինչ կախված է մեկ մարդու կամքից։

Քննարկումը՝ ստորեւ։

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031