Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ Փաշինյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն

Հունվար 28,2026 22:02

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34–րդ տարեդարձի առիթով այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն։ Վարչապետին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը և  կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը վարչապետին ներկայացրել են կենտրոնի նորաբաց «Կյանքի սենյակ» սոցիալ-կենցաղային վերականգնման ծառայությունը: Նշվել է, որ այստեղ բուժումը զուգորդվում է կենցաղային հմտությունների վերականգնմամբ։ Տղաներին սովորեցնում են հաշմանդամության հետ ապրել․ թուլացած մկանների և օրինակ՝ թուլացած վերջույթի պայմաններում հագուստի կոճակը կոճկել, արդուկ անել, խոհանոցում և լոգասենյակում ինքնասպասարկվել, սայլակից մեքենա տեղափոխվել և այլն: Վարչապետին ներկայացրել են նաև «Զինվորի տան» նորաբաց ճաշարանը, որտեղ զինհաշմանդամներն օրական 3 անգամ սնվում են: Սնունդը նույնպես, ինչպես և կենտրոնում մատուցվող բոլոր ծառայությունները, զինհաշմանդամների համար անվճար է:

Քաղաքացիական անձինք նույնպես կարող են օգտվել կենտրոնի ծառայություններից, բայց վճարովի հիմունքներով: Նպատակն է՝ քաղաքացիներից ստացված շահույթն ուղղել զինհաշմանդամների խնդիրների լուծմանը:

Վարչապետն այցելել է նաև «Զինվորի տան» վիրաբուժական բաժանմունք, որը հագեցած է նորագույն սարքավորումներով: Այստեղ վիրահատվում են թե՛ զինհաշմանդամներ, թե՛ քաղաքացիական անձինք: Քաղաքացիների վիրահատություններից ստացված շահույթը ևս ուղղվում է շահառուների խնդիրների լուծմանը:

Նշվել է, որ կենտրոնի ֆինանսավորումը կատարվում է պետության, բարերարների և «Զինվորի տան»՝ քաղաքացիական անձանց մատուցվող ծառայություններից ստացված հասույթից։

Վերջում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Զինվորի տան» տոնական ճաշին: Պատերազմից հետո վիրավորում ստացած զինհաշմանդամները և նրանց ընտանիքները նույն սեղանի շուրջ են նստել վարչապետի հետ, շփվել և հնարավորություն ունեցել տալ իրենց հուզող հարցերը:

***

«Զինվորի տունը» բարեգործական ՀԿ է, որի առաքելությունը զինհաշմանդամների ֆիզիկական և սոցիալական վերականգնում է, նրանց՝ լիարժեք վերաինտեգրումն ու կյանքի որակի բարձրացումը: «Զինվորի տունն» ունի շուրջ 10 000 շահառու, նրանք զինվորական ծառայության կամ պատերազմի ժամանակ, ինչպես նաև խաղաղ պայմաններում վիրավորում ստացած անձինք են՝ սկսած 90-ականներից, մինչև մեր օրեր: «Զինվորի տունը» պետություն և հասարակություն համագործակցության լավագույն ստացված օրինակների մեկն է: Թե՛ պետական, թե՛ հասարակական կառույցները  մշտապես օժանդակում են կենտրոնի անխափան գործունեությանը:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031