Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանություններին հաջողվել է օրինականացնել կոռուպցիան, գեղեցիկ բառով ասում են «պարգեւավճար». փաստաբան

Հունվար 28,2026 22:11

«Գոյություն ունի ոստիկանների մոնիթորինգ, երբ հետեւում են սոցցանցերում տարբեր մարդկանց գրառումներին, որոնք չգիտես՝ ինչու վերաբերում են միայն իշխանական բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց, մասնավորապես՝ վարչապետին: Նույնիսկ, եթե ընդունենք, որ ոստիկանությունը կարող էր այդպիսի պարտականություն ստանձնել, երբեւէ չենք տեսել մի դեպք, որ ընդդիմադիր գործչի նկատմամբ նման դրսեւորումները ստանան ոստիկանության արձագանքը: Հակառակը, երբ առանձին հաղորդումներ էլ են ներկայացվում, որեւէ ընթացք չի տրվում»,- այսօր AntiCor հակակոռուպցիոն հարթակի կազմակերպած աշխատաժողովի ժամանակ, անդրադառնալով սոցցանցերում իշխանությունների հասցեին հնչած վիրավորանքների համար մարդկանց պատասխանատվության կանչելուն, ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը:  

Անդրադառնալով աշխատաժողովի թեմային՝ համակարգային կոռուպցիային, փաստաբանը նկատեց, որ մեր իշխանությունները հաջողացրել են նոր բարձունքների հասնել այդ ուղղությամբ. «Սա ոչ թե համակարգային կոռուպցիան է, այլ դրա բացահայտ դրսեւորումը, որը կարող ենք անվանել կոռուպցիայի օրինականացում: Եթե նախկինում, հիմա շատ են խոսում այդ մասին, իբր ծրարով գումարներ են տվել, ապա հիմա իրենք ստանում են բացահայտ, շատ ավելի մեծ չափերով, բայց՝ օրենքով նախատեսված եղանակով: Ի սկզբանե օրենք է ստեղծվում, որը նախատեսոuմ է այդ հնարավորությունը, կառավարությունն ընդունում է որոշումներ… խնդիրը ստանալու եղանակի մասին չէ, ստանալու փաստի մասին է, երբ պաշտոնատար անձը ստանում է անաշխատ եկամուտ՝ ոչ մի բանի դիմաց: Հիմա ընդունված է դա  գեղեցիկ բառով ասել՝ «պարգեւավճար»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031