Լրահոս
Օրվա լրահոսը

Ցանկությունն ու վառ երևակայությունը որպես փաստ որոշ խմբերի վրա հնարավոր է «ծախել», սակայն ոչ զինվորականների վրա. Տիգրան Աբրահամյան

Հունվար 29,2026 11:38

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

ՊՆ-ում տեղի ունեցած հանդիսավոր նիստին Փաշինյանը զարմանում էր, որ այնտեղ ներկայացվող զեկույցի բովանդակությանը նույնիսկ դրա մասնակիցների՝ զինվորականների մեծ մասը տեղյակ չէ։

Նախ՝ ՊՆ դահլիճում նստած անձինք, եթե իրենք իրենց մաշկի վրա չեն զգում կառավարչի ներկայացրած փոփոխությունները, ուրեմն կա՛մ դրանք չկան, կա՛մ դրանք տեղ չեն հասել։

Երկրորդ՝ ցանկությունն ու վառ երևակայությունը որպես փաստ որոշ խմբերի վրա հնարավոր է «ծախել», սակայն ոչ զինվորականների վրա։

Եվ վերջապես՝ այդ դահլիճում նաև նստած էին մարդիկ, ովքեր 2–3 տասնամյակ է՝ զինված ուժերում են։ Տեսել են, թե ինչ ենք ունեցել, ուր ենք եղել և ինչ հանգրվանի ենք հասել։

Այդ մարդիկ տարբեր հանգամանքներից ելնելով կարող են ծափահարել, ոտքի կանգնել, սակայն իրենք իրենց անցած ճանապարհն ու պատմությունը չեն կարող կեղծել, որովհետև շատ ծանր է հաղթող, թշնամուն ճնշող, հասարակության շրջանում բարձր դիրք ունեցողից անցում կատարել պարտվածի, խաղաղություն խնդրողի և մշտական թիրախավորվածի կարգավիճակին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031