Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ հրապարակային գոհունակությունն եմ հայտնել Ալիեւին․ եթե Ադրբեջանի տարածքով ՀՀ է գալիս հացահատիկ, դիզվառելիք, չեմ կարծում, որ պետք է Ադրբեջանին դատափետենք»

Հունվար 29,2026 14:16

Կառավարության այսօրվա նիստից հետո հրավիրած ասուլիսում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց․ «Ասում եք՝ վեհափառն անվտանգության սպառնալիք է, ձեր թիմակիցներն էլ ասում են՝ Մայր Աթոռն են ազատագրելու։ Ե՞րբ եք պատրաստվում պայքարել իրական սպառնալիքների դեմ, ե՞րբ կազատագրեք Սեւ լիճը, Իշխանասարը, Ներքին Հանդում եւ Վարդենիսում հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածքները։ Եթե ասելու եք, որ սահմանազատման գործընթացը ցույց կտա, դա նշանակո՞ւմ է, որ դուք այդ տարածքները վիճելի եք համարում»։

Փաշինյանին նաեւ հարց ուղղվեց․ «Ինչո՞ւ էր Ալիեւից շնորհակալ Վահագն Խաչատուրյանը, դո՞ւք էլ եք երախտապարտ Ալիեւին»։

Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահին, ես կայացված մի շարք որոշումների վերաբերյալ իմ հրապարակային գոհունակությունն եմ արտահայտել։ Մասնավորապես, եթե Ադրբեջանի տարածքով Հայաստան գալիս է հացահատիկ, դիզվառելիք, ճանապարհների ապաշրջափակում է տեղի ունենում, ես չեմ կարծում, որ մենք պետք է դրա համար Ադրբեջանին քննադատենք, էլ չեմ ասում՝ դատափետենք»։

Անդրադառնալով ՀՀ օկուպացված տարածքների հարցին՝ Նիկոլ Փաշինյանը կրկնեց իր նախկին հայտարարությունները՝ նշելով, որ այդ հարցը կլուծվի դելիմիտացիայի պրոցեսների շրջանակներում։ «Եվ համոզված եմ՝ կլուծվի»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Փաշինյանը խուսափեց պատասխանել հարցին՝ «ինչպե՞ս եք ձեզ զգում, երբ Հայաստանի ժողովրդի շահերից միջազգային մամուլում խոսում է ոչ թե ՀՀ կառավարության ղեկավարը, այլ ընդդիմադիր գործիչը։ Վերջերս «Միասնության թեւեր» շարժման ղեկավար Արման Թաթոյանը The Washington Times-ում ծավալուն անդրադարձ էր կատարել ՀՀ օկուպացված տարածքները մոռացության մատնելու հարցին»։

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031