«Եթե խոսենք հիբրիդային պատերազմի կամ խոշոր պետությունների՝ փոքր պետությունների վրա ազդեցության մասին, հիմա տեսնում ենք, թե Թրամփը ինչպես է իր հարցերը լուծում․ մեկի ասածն իր դուրը չեկավ, մաքսատուրքեր է սահմանում։ Պատկերացրեք՝ Ռուսաստանը նման ոճ որդեգրի՝ աշխատելու այն տարածքների հետ, որոնք պատմականորեն համարվում են Ռուսաստանի ազդեցության գոտի»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Պատկերացրեք՝ մեկը հիբրիդային պատերազմի մասին խոսի, կամ Ալեն Սիմոնյանը հերթական հիմարությունն ասի, Ռուսաստանը հայտարարի 200 տոկոս մաքսատուրք Հայաստանի համար։ Ի՞նչ ենք անելու։ Ռուսաստանն այս ընթացքում այնպիսի քաղաքականություն է վարել, որ մենք չենք էլ պատկերացնում, որ կարող է նման բան անել, բայց Ռուսաստանի լծակները մեր վրա նման քաղաքականությամբ ազդելու, հսկայական են։ Նման քայլ անեն գյուղատնտեսության նկատմամբ, խնդիր է, որովհետեւ մեր գյուղարտադրանքը, բացի Ռուսաստանից ուրիշ տեղ չի արտահանվում»։
Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց 2019 թվականին Վրաստանի օրինակը, որ մի լրագրող հեռուստատեսությամբ կոպիտ էր արտահայտվել Ռուսաստանի եւ ՌԴ նախագահի մասին, ինչից հետ Ռուսաստանն անմիջապես դադարեցրեց առեւտուրը Վրաստանի հետ, չեղարկեց բոլոր չվերթները։ Արդյունքը եղավ այն, որ այդ կոնֆլիկտի հարթեցման ընթացքում Վրաստանը հսկայական տնտեսական վնասներ կրեց։
Մեկ այլ օրինակն էլ Ուկրաինան է․ «Դա նույն Եվրոպան է, որ Ուկրաինային խրախուսեց մտնել խորը պատերազմի մեջ․ 2022 թվականին ապրիլին Ստամբուլում բանակցությունների էին Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ, եվրոպացիների ակտիվ մասնակցությամբ բանակցությունները ձախողվեցին եւ արդեն 4–րդ տարին է՝ պատերազմը շարունակվում է»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































