Wanderlust միջազգային պարբերականը Հայաստանը պաշտոնապես ընդգրկել է Wanderlust Good to Go List 2026 ցանկում։
🏛 FITUR 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի շրջանակում Wanderlust պարբերականը ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեին հանձնեց Wanderlust Good to Go List 2026 վկայականը։
🏆 Այս կարևոր ճանաչումը Հայաստանը ներկայացնում է, որպես տարվա ամենաոգեշնչող զբոսաշրջային ուղղություններից մեկը՝ արժևորված իր ինքնատիպ փորձառություններով, հետաքրքիր
ճանապարհորդություններով և պատասխանատու զբոսաշրջությամբ։
🇦🇲 Հպարտ ենք տեսնել, որ Հայաստանը շարունակում է միջազգային ճանաչում ստանալ և հրավիրում ենք աշխարհի տարբեր երկրներից ճանապարհորդներին բացահայտել մեր երկրի մշակույթը, ժառանգությունը, բնությունն ու կենդանի ավանդույթները։
Կարդացեք նաև
ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտե


















































