Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ՀԷՑ-ի շուկայական արժեքը հասանելի լինի պետական բյուջեի առումով, մենք ՀԷՑ-ն ամբողջությամբ կազգայնացնենք եւ կհանձնենք հավատարմագրված կառավարման»

Հունվար 29,2026 15:14

«Մեր միջազգային գործընկերներին իրազեկել ենք իրավիճակի մասին, հատկապես էներգետիկ ոլորտում թոփ ընկերություններին փորձում ենք իրազեկել։ Բայց այս պահին տեղի է ունենում ՀԷՑ-ի շուկայական արժեքի գնահատում։ Եթե ՀԷՑ-ի շուկայական արժեքը կլինի հասանելի պետական բյուջեի առումով, մենք ՀԷՑ-ն ամբողջությամբ կազգայնացնենք եւ կհանձնենք հավատարմագրված կառավարման միջազգային բարձր պրոֆեսիոնալ ընկերության կամ ընկերությունների խմբի»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ հիմա որոշ կարծիքներ են հնչում, որոնք շատ նախնական են․ կարող է պարզվել, որ ՀԷՑ-ի ֆինանսական վիճակն այնքան վատ է, որ իր շուկայական արժեքը շատ ցածր է։ «Այսինքն՝ մենք մեծ հաշվով շտապելու բան չունենք՝ ՀԷՑ-ն այս պահին դե ֆակտո պատկանում է Հայաստանի Հանրապետությանը։ Ընկերության արդյունավետությունը, հարկային ակտիվությունը, թափանցիկությունն էականորեն բարձրացել է»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ըստ Փաշինյանի․ «Շատ կարեւոր է արձանագրել, որ ՀԷՑ-ը որպես գործընկեր բացվել է Հայաստանի տասնյակ, եթե ոչ հարյուրավոր ընկերությունների առաջ, որովհետեւ նախկինում ՀԷՑ-ի մրցույթներին մեծ մասամբ մասնակցում էին նախկին կառավարիչների հետ կապված ընկերություններ։ Եվ դա, ըստ էության, կոռուպցիոն ու փողերի լվացման ի համակարգ էր, որը մեր կողմից բացահայտվել է։ Այդ թվում՝ քրեական գործեր կան հարուցված»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031