Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի անվտանգության խորհրդի հայտարարությունում ընդգծվել է «Թուրքիան առանց ահաբեկչության» տեսլականի ուղղությամբ իրականացվող քայլերի կարևորությունը

Հունվար 29,2026 16:18

Ermenihaber. Հունվարի 28-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ «Ազգային անվտանգության խորհրդի» (ԱԱԽ) նիստ է անցկացվել: Նիստից հետո հրապարակվել է հայտարարություն, որտեղ անդրադարձ է կատարվել 2025-ի ազգային անվտանգության համար կարևոր քաղաքական, ռազմական, տնտեսական և սոցիալական զարգացումներին, ինչպես նաև 2026-ի հնարավոր ռիսկերին և ձեռնարկվելիք միջոցառումներին։

Հայտարարության մեջ ընդգծվել է «Թուրքիան առանց ահաբեկչության» տեսլականի ուղղությամբ իրականացվող քայլերի շարունակականությունը և Սիրիայի տարածքային ամբողջականությանն աջակցելու կարևորությունը։ ԱԱԽ նիստում քննարկվել է նաև Պաղեստինի Գազայի հատվածում առկա իրավիճակը: Նշվել է, որ Թուրքիան պատրաստ է մասնակցել տարածաշրջանում մարդասիրական օգնության, վերականգնման և կայուն խաղաղության հաստատման գործընթացներին։

Ընդգծվել է Թուրքիայի աջակցությունը Սոմալիի տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից Իրանի կայունության կարևորությունը: Բացի այդ, անդրադարձ է արվել Ռուսաստան–Ուկրաինա պատերազմին՝ նշելով, որ Թուրքիան շարունակելու է ջանքերը՝ պատերազմն ավարտելու և կայուն խաղաղություն հաստատելու համար:

Հայտարարության վերջում ընդգծվել է, որ Թուրքիան 2026-ին նույնպես կշարունակի բազմակողմանի գործունեությունը տարբեր տարածաշրջանային ճգնաժամերի լուծման և կայունության ապահովման համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031