2026 թվականի Հայաստանի արագ շախմատի առաջնությունում, որը նվիրված է լուսահոգի Աշոտ Անաստասյանի հիշատակին, յոթ հնարավորից վաստակելով 6,0 միավոր՝ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը նվաճել է չեմպիոնի կոչումը։
Նրանից կես միավոր պակաս վաստակել էր միանգամից երեք շախմատիստ՝ գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Մանուել Պետրոսյանը եւ Տիգրան Հարությունյանը։
Լրացուցիչ գործակիցներով արծաթե մեդալակիր դարձել է Զավեն Անդրիասյանը, իսկ բրոնզը բաժին է հասել Մանուել Պետրոսյանին։
Կարդացեք նաև
Կանանց պայքարում լավագույն արդյունքը ցույց է տվել կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը, իսկ վետերանների մեջ հավասարը չի ունեցել միջազգային վարպետ Աշոտ Նադանյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ




















































