Լրահոս
Օրվա լրահոսը

Կապի երեք խոշոր օպերատորները դադարեցնում են համագործակցությունը Idram-ի, Telcell-ի և EasyPay-ի հետ

Հունվար 29,2026 16:54

How2B. Հայաստանում հեռահաղորդակցության երեք խոշոր օպերատորները՝ «Վիվա Արմենիան», «Յուքոմը» և «Թիմ Տելեկոմ Արմենիան», հայտարարել են վճարումների ընդունման գործընթացում սպասվող փոփոխությունների մասին։

2026 թվականի փետրվարի սկզբից այս ընկերությունների ծառայությունների դիմաց այլևս հնարավոր չի լինի վճարել հանրապետությունում ամենատարածված վճարահաշվարկային համակարգերի՝

  • Idram-ի,
  • Telcell-ի,
  • EasyPay-ի միջոցով։

«Վիվա Արմենիայի» և «Թիմ Տելեկոմ Արմենիայի» պարագայում սահմանափակումներն ուժի մեջ են մտնում փետրվարի 1-ից, իսկ «Յուքոմի» դեպքում՝ փետրվարի 2-ից։ Բացի նշված համակարգերից, «Թիմ Տելեկոմ Արմենիան» դադարեցնում է համագործակցությունը նաև «Ֆասթ Շիֆթ»-ի հետ։

Այս որոշումների հիմքում ընկած է վճարահաշվարկային կազմակերպությունների հետ ծառայությունների մատուցման պայմանների շուրջ անհամաձայնությունը և փոխշահավետ համագործակցության եզրեր չգտնելը։ Օպերատորները նշում են, որ փոփոխությունները միտված են վճարային գործընթացների պարզեցմանը, դրամական գործարքների թվայնացմանը և սեփական էլեկտրոնային հարթակների զարգացմանը։

Բաժանորդների համար շարունակում են գործել վճարման բազմաթիվ այլընտրանքային տարբերակներ, որոնց թվում են ընկերությունների սեփական բջջային հավելվածները՝ «My Viva», «My Ucom», «U!Pay», «My Team» և «Team Pay»։

Վճարումները կարելի է շարունակել իրականացնել նաև օպերատորների պաշտոնական կայքերում, սպասարկման կենտրոններում, «Հայփոստի» բաժանմունքներում, ինչպես նաև գործընկեր բանկերի հավելվածների, մասնաճյուղերի և տերմինալների միջոցով։ «Վիվա Արմենիան» լրացուցիչ հիշեցնում է նաև «Փողանցում» և «Լիցք+» ծառայությունների մասին, որոնք հնարավորություն են տալիս հաշվեկշիռը համալրել մտերիմների օգնությամբ կամ օգտվել կապից՝ վճարումը կատարելով ավելի ուշ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031