Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմանանք՝ ինչ ենք արել, որ յոթ ամիս է նստած ենք»․ Արթուր Սարգսյան

Հունվար 29,2026 20:00

«Ուզում եմ իմանալ՝ ի՞նչ եմ արել։ Դա մեր արժանապատվության հարցն է»,– Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում հարցրեց գործող մեղադրյալ Արթուր Սարգսյանը։

Նա, դիմելով նախագահող դատավորին, ասաց՝ ուզում են իմանալ՝ ինչի՞ համար են մեղադրվում․ «Յոթ ամիս է՝ գտնվում ենք կալանքի մեջ։ Դուք պահանջեցիք, մենք վստահ էինք, որ մեղադրողները կներկայացնեն դա, բայց չեն ներկայացրել, և փոխանակ հստակ ասեք, որ մեղադրողները պահանջը չեն ներկայացրել, մեզ եք ասում՝ ձգձգվում է։ Սենց չի կարող լինել։ Կալանավորել են, ահաբեկիչ ենք, թող հիմնավորեն՝ ի՞նչ ենք արել։ Արթուրը մեքենան բերել է, պայթուցիկը բարձել, Մոսոյի հետ տարել, թափել է Գարոյենց պահեստում․ իմանանք՝ ինչ ենք արել։ Յոթ ամիս գալիս-գնում ենք, չգիտենք՝ ինչի համար։

Մենք, իհարկե, գիտենք՝ ինչի համար ենք կալանավորվել։ Մենք կալանավորվել ենք օգոստոսին՝ Ամերիկայում Զանգեզուրի միջանցքը տալու համար։ Դա արդեն անցել է․ էս գործն արդեն իմիջիայլոց պիտի գնա, էս գործն իր նպատակը քաղաքական առումով կատարել է։ Օգոստոսին սրբազանը և փողոցում պայքարող մարդիկ պետք է լինեին կալանավայրում»։

Դատական նիստը կշարունակվի փետրվարի 5-ին՝ ժամը 15։30-ին։

Դատական նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031