Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանի գրավի 25 մլն դրամը վճարել է գործարար Նարեկ Նալբանդյանը. «Հետք»

Հունվար 29,2026 22:00

Հակակոռուպցիոն դատարանը 2025թ. դեկտեմբերին 17-ին ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի տնային կալանք խափանման միջոցը փոխել է 25 մլն դրամ գրավով։ Նա հիմա ազատության մեջ է։

«Հետքի» աղբյուրների փոխանցմամբ՝ գրավի ամբողջ գումարը վճարել է գործարար Նարեկ Նալբանդյանը։ Գործարարի փաստաբանը չի հերքում, որ Նալբանդյանն է վճարել այդ գումարը։

«Նարեկ Նալբանդյանը տարբեր առիթներով, այդ թվում՝ «Հետքի» հետ հարցազրույցում նշել է, որ դեռևս ուսանողական տարիներից ընկերական հարաբերություն ունի Արգամ Աբրահամյանի հետ, ինչից ելնելով՝ պատրաստակամություն է հայտնել օգնելու և վճարել է Հովիկ Աբրահամյանի գրավի գումարը»,-«Հետքին» ասաց Նարեկ Նալբանդյանի փաստաբան Կարեն Տոնոյանը։

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031