Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի թուլացումը նշանակելու էր Հարավային Կովկասում Թուրքիայի դերակատարության ընդարձակում. «Ազգ»

Հունվար 30,2026 11:05

Վերջին շաբաթներին լարված քննարկումներ էին տեղի ունենում` կապված Իրանում կատարվող իրադարձությունների հետ: Մ. Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացվեցին Իրանի դեմ ռազմական հնարավոր գործողությունների զանազան տարբերակներ, որոնց թվում նույնիսկ հարվածներ հասցնելն էր ռազմական որոշակի հաստատությունների կամ ռազմավարական կարեւոր տեղանքների վրա: Սակայն, Թրամփի վարչակազմը վերջնական որոշում չընդունեց եւ կարծես նախընտրեց սպասել եւ տեսնել, թե ցուցարարները իրենք ինչ արդյունքի կհասնեն: Միաժամանակ, սակայն, նախագահ Թրամփը հայտարարեց, որ որեւէ երկիր որ կշարունակի առեւտրական գործունեություն ծավալել Իրանի Իսլամական Հանրապետության հետ, կենթարկվի 25 տոկոսի չափով հավելյալ տուրք վճարել Մ. Նահանգների հետ ամեն տեսակի ապրանքաշրջանառության համար:

Իրանի տարածքային ամբողջականության խախտումը կամ երկարատեւ ապակայունացումը երկրի ներսում անշուշտ չէր բխում Հայաստանի շահերից: Նախ, որովհետեւ Իրանը օթեւան է մեծ թվով հայկական կազմավորված մի համայնքի: Երկրորդ` որեւէ անկայունություն կարող էր առաջացնել բնակչության զանգվածային տեղաշարժ` փոքրամասնություններին եւ վերաբնակիչներին դնելով վտանգի առաջ: Հայաստանի համար Իրանը արդեն երկար ժամանակ է ինչ հանդիսանում է դարերի պատմություն ունեցող բարեկամական հարեւան եւ կացության որեւէ վատթարացում այնտեղ իր անմիջական ազդեցությունն էր ունենալու Հայաստանի անվտանգության եւ տնտեսության վրա: Ավելին, Իրանի մասնատման դեպքում, բացառված չէր, որ Հայաստանի սահմանի երկարությամբ հայտնվեր մի նոր ադրբեջանամետ կամ Ադրբեջանի ազդեցության տակ գտնվող մի վարչակազմ: Հաշվի առնենք, որ էթնիկ ադրբեջանցիներն Իրանում կազմում են բնակչության մոտ 20 տոկոսը:

Նման սցենարը մեծապես ձեռնտու կլիներ ինչպես Բաքվին, այնպես էլ Անկարային, նկատի ունենալով նրանց կապը եւ հնարավոր ազդեցությունը Իրանի ադրբեջանական համայնքների վրա:

Միեւնույն ժամանակ, Իրանի թուլացումը նշանակելու էր Հարավային Կովկասում Թուրքիայի դերակատարության ընդարձակում, ինչը պատմականորեն միայն հզոր եւ միասնական Իրանը կարողացել էր ցարդ զսպել:

Հակառակ Իրանի հանդեպ կիրառված պատժամիջոցների, այդ երկիրը արտաքին աշխարհի հետ կապի կրիտիկական դարպաս է հանդիսանում Հայաստանի համար, պահպանելով քաղաքական, տնտեսական եւ առեւտրական հարաբերություններ: Կացության որեւէ վատթարացում Իրանում անմիջականորեն ազդելու էր Հայաստանի վրա: Դեռեւս անհասկանալի է մնում այն, թե ինչպես է նախագահ Թրամփն իրականացնելու իր նախատեսած 25 տոկոս հարկի գանձումը բոլոր այն երկրներից, որոնք շարունակելու են առեւտուր անել Իրանի հետ: Այդ հայտարարությունը դժվար երկընտրանքի առաջ է կանգնեցնում նաեւ Հայաստանին, որը կա՛մ շարունակելու է առեւտուրը Իրանի հետ եւ պատժական հարկերը վճարելու ԱՄՆ-ին, կա՛մ էլ դադարեցնելու է գործակցել Իրանի հետ` խուսափելու համար այդ հարկերից:

Գործնականում, սա մեծագույն մարտահրավերն է, որ Հայաստանը ստիպված է դիմակայել, հակա-իրանական սանկցիաների ամբողջ ընթացքում, որովհետեւ ցարդ գործարարներն ու տնտեսական ոլորտի աշխատողները որոշ չափով հարմարվել էին եւ գտել էին որոշակի լուծումներ գործելու մինչ այժմ գործող պատժամիջոցների պայմաններում: Ամենատարբեր սցենարների դեպքում Հայաստանը միշտ էլ կանգնած է լինելու դժվարինի եւ ծանրագույն դժվարինի միջեւ ընտրություն կատարելու անհրաժեշտության առաջ: Հակառակ ռազմական միջամտությունից խուսափելու Ամերիկայի որոշմանը, կացությունը դեռեւս մնում է չկարգավորված:

ՍՈՒՐԵՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ

Անգլ. բնագրից թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Arm. Mirror-Spectator)

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031