Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգի հայ համայնքի հոգևոր հովիվ Տիրատուր քահանա Սարդարյանի ֆեյսբուքյան գրառումը
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ իրականացվող վերջին պետական քայլերը՝ մասնավորապես եպիսկոպոսական նշանակման գործընթացի նկատմամբ դատական միջամտությունը, այդ որոշման հարկադիր կատարումը, իսկ այժմ նաև եկեղեցու ներկայացուցիչների նկատմամբ քրեական հետապնդման նախաձեռնությունը, չեն կարող ընկալվել որպես իրավունքի չեզոք կիրառություն։
Սա պետք է մտահոգի ոչ միայն Եկեղեցուն, այլև բոլոր նրանց, ովքեր ակնկալում են Հայաստանի ժողովրդավարական զարգացումը՝ անկախ նրանից, թե ընդունո՞ւմ են արդյոք Ամենայն Հայոց Կաթողիկոսին և եկեղեցական իշխանությանը, թե ոչ, անկախ իրենց քաղաքական դիրքորոշումից՝ իշխանամետ կամ ընդդիմադիր։
Խոսքը վերաբերում է մեր Եկեղեցու՝ Սահմանադրությամբ երաշխավորված ինքնավարության նկատմամբ համակարգային հարձակմանը։ Պետությունն անտեսում է Եկեղեցու օրենսդրորեն ամրագրված ինքնակառավարման իրավունքը, չի հարգում պետություն–եկեղեցի հարաբերությունների համար սահմանված հատուկ իրավական պաշտպանական շրջանակը և խախտում է պետության և Եկեղեցու տարանջատման սկզբունքը՝ միջամտելով զուտ ներքին, հոգևոր բնույթի հարցերին։
Կարդացեք նաև
Քրեական իրավունքի գործիքների կիրառումը այս քաղաքականության իրագործման նպատակով լրջորեն խաթարում է իրավական պետության հիմքերը։
Այս զարգացումները հանդիսանում են Հայաստանի իրավակարգի և միջազգային պարտավորություններով ամրագրված կրոնական ազատության սկզբունքների ակնհայտ խախտում։


















































