🌤️🌨️ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
հունվարի 30-ից փետրվարի 4-ը
⬛ Երևանում հունվարի 30-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունվարի 31-ին կեսօրից հետո, փետրվարի 1-4-ին սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Հունվարի 31-ին գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ։
Կարդացեք նաև
⬛ Հանրապետության տարածքում հունվարի 30-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 31-ին, փետրվարի 1-4-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին հարավարևմտյան 3-6մ/վ, հունվարի 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հունվարի 31-ին գիշերը և առավոտյան Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-3-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։
Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն


















































