«Իրանն այսօր». Իրանի ու ԱՄՆ միջև լարվածությունը թուլացնելու համար միջնորդական ջանքեր է փորձում գործադրել Թուրքիան:
🔹Մեկ շաբաթում արդեն երկրորդ անգամ հեռախոսազրույց են ունեցել Իրանի ու Թուրքիայի նախագահները։
🔹Արդեն Թուրքիայում է նաև արտգործնախարար Արաղչին։
🔹Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվել, որ Էրդողանը Փեզեշքիանի ու Թրամփի հետ եռակողմ տեսակոնֆերանս անցկացնելու առաջարկ է արել։ Ըստ այդ լուրերի՝ Թրամփը համաձայնել էր, Փեզեշքիանը՝ դեռ չէր արձագանքել։
Կարդացեք նաև
🔹Այսօր՝ Էրդողանի հետ զրուցելիս, Փեզեշքիանը ընդգծել է, որ ցանկացած դիվանագիտական նախաձեռնության հաջողության նախապայմանն ու հիմքը կողմերի բարի կամքի ապացուցումն է և տարածաշրջանում պատերազմական ու սպառնալիք պարունակող գործողություններից հրաժարվելը։


















































