Լրահոս
Օրվա լրահոսը

«Կամ Հայաստան ունենալու մասին է, կամ Ադրբեջանի որեւէ թերզարգացած կցորդ միավոր դառնալու»․ Վահե Հովհաննիսյանը՝ սպասվող խորհրդարանական ընտրությունների մասին  

Հունվար 30,2026 16:28

«Սա իշխանության համար պայքար չէ։ Եթե 2026-ին էլ քաղաքական ուժերը կամ ընտրողներն իշխանության համար պայքար մղեն, սա կլինի վերջը, սա մեզ տանում է թուրք-ադրբեջանական ազդեցություն»,- «Հայկական օրակարգ» նախագծի կազմակերպած «Հայաստանի եւ հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող հիմնական գործոնները» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ խոսելով հունիսին կայանալիք ընտրությունների մասին։

Նա նկատեց՝ ԵՄ-ն էլ է այդ գաղափարի հետ հաշտ, Արեւմուտքն էլ, ՌԴ-ն էլ առանձնապես առայժմ չի պայքարում դրա դեմ, Չինաստանի համար էլ միեւնույնն է, թե ճանապարհը որտեղով կանցնի։ Վստահ է՝ թե ԱՄՆ-ը, թե ԵՄ-ն, թե ՌԴ-ն, Չինաստանը, Թուրքիան, իրենց խնդիրները լուծելու են, իսկ մեր լուծումները մենք պետք է գտնենք ու դրանք պիտի լինեն ճիշտ եւ փաստարկված։

ՀՀԿ-ն կմասնակցի այդ ընտրություններին, թե՝ ոչ, քանի որ դեռ որոշում չունեն, Արտակ Զաքարյանն ուզում է, որ իրականում ընտրություն ունենանք ՝ գործընթացի եւ գաղափարների տեսքով, ոչ թե ընթացակարգի եւ մեր ժողովուրդն ընտրի ՀՀ-ին այս իրավիճակից դուրս բերող մեխանիզմներ եւ ճանապարհներ առաջարկող քաղաքական ուժերին։ Վստահ է, որ այս ընտրությունները կլինեն ՀՀ-ի համար նոր հնարավորությունների սկիզբ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ այն կարծիքին է, որ ընդդիմադիր քաղաքական դաշտում կա գիտակցում, որ այս ընտրությունները ճակատագրական են, եւ կա կոնսենսուս, որպեսզի այս հնարավորությունը չփոշիանա։

Իր կարծիքով՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունները Հայաստանում դառնալու են ՌԴ-Արեւմուտք առճակատման մի ճակատ, Մոլդովայի սցենարի կրկնություն է լինելու եւ ՀՀ գործող իշխանության թեթեւ ձեռքով Ադրբեջանն այս ընտրությունների մասնակիցն է լինելու՝ ընդհուպ մինչեւ արտակարգ դրություն մտցնելով ընտրությունների չեղարկում։

«Այլընտրանքային նախագծեր» նախաձեռնության համակարգող Վահե Հովհաննիսյանն էլ հավելեց․ «Սա կամ Հայաստան ունենալու մասին է կամ Ադրբեջանի որեւէ թերզարգացած կցորդ միավոր դառնալու մասին է»։

Նա կարծում է, որ վճռորոշ է լինելու ՀՀ քաղաքացու ձայնը, որը պետք է իր խղճին համապատասխան քվեարկի։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031