«Տարօրինակ է լռությունը, երբ սպասում ես, որ ինչ-որ մեկը խոսի, այնպես չէ՞»,- ԵԽԽՎ լիագումար նիստի իր ելույթը նման հռետորական հարցով սկսեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Հայկ Մամիջանյանը մի քանի վայրկյան լռությունից հետո՝ դիմելով նիստին ներկա պատվիրակներին։
Նա նշեց, որ հիմա նրանք զգում են այն նույնը, ինչ հայերը ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձություններին միջազգային հանրության արձագանքի վերաբերյալ։
«Նիկոլ Փաշինյանը հարձակվում է Հայ Առաքելական եկեղեցու վրա։ Հարձակվում է խոսքով և ուժի կիրառմամբ։ Լռություն։
Չորս արքեպիսկոպոս արդեն ավելի քան վեց ամիս գտնվում են կալանքի տակ։ Լռություն։
Կարդացեք նաև
Մի հայտնի բարեգործ հայտարարում է իր աջակցությունը եկեղեցուն և դրա համար ձերբակալվում է։ Լռություն։
Մենք նախաձեռնում ենք իմփիչմենթի գործընթաց, և վարչապետի միասնական ընդդիմադիր թեկնածուն ձերբակալվում է։ Լռություն։
Լրագրողները և ամբողջ մեդիա դաշտը թիրախավորվում են իշխանական պաշտոնյաների կողմից։ Լռություն։
Բլոգերները ձերբակալվում են։ Նրանցից մեկը հացադուլ է հայտարարում։ Նրա առողջական վիճակն այնքան է վատթարանում, որ երեկ նրան դատարան են բերել անվասայլակով։ Լռություն։
Խորհրդարանի անդամներ, նախկին նախագահներ, ընդդիմադիր առաջնորդներ ձերբակալվում են կամ նրանց արգելվում է երկրից դուրս գալը։ Լռություն։
Ես կարող եմ շարունակել ու շարունակել նման սարսափելի փաստեր թվարկել»,- ասաց ց։
Նա ընդգծեց. «Իմ հայրենիքը քաղաքականապես օկուպացված է Նիկոլ Փաշինյանի կողմից, ֆիզիկապես՝ Իլհամ Ալիևի կողմից»։
Նա նաև տեղեկացրեց, որ ՀՀ-ում 50 անձ ազատազրկված է ՀՀ-ում իր քաղաքական հայացքների համար, իսկ 19 հայեր բանտարկված են Բաքվում միայն այն բանի համար, որ հայ են։
«Ես ինձ համար որոշել եմ՝ չեմ պատրաստվում լռել, ընտրություն կատարելու Ձեր հերթն է, տիկնայք և պարոնայք»,- այսպես ավարտեց իր ելույթը Հայկ Մամիջանյանը։


















































