Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԳԿ-ն Հայաստանում առաջ է մղում գյուղատնտեսական պարենային համակարգերի զարգացումը Երկրի գործընկերության նոր շրջանակի միջոցով

Հունվար 30,2026 17:19

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) Հայաստանում մշակում է իր 2026-2030 թվականների համար Երկրի գործընկերության շրջանակը (ԵԳՇ)՝ որպես ճկուն և կենսունակ ռազմավարական փաստաթուղթ, որը կուղղորդի ՊԳԿ-ի ներդրումը Միավորված ազգերի կազմակերպության Կայուն զարգացման գործընկերության 2026–2030 թվականների շրջանակի իրականացման և Հայաստանի ազգային զարգացման առաջնահերթությունների առաջմղման գործում։

Երկրի գործընկերության նոր շրջանակը (ԵԳՇ) ձևավորվում է ներառական և պարբերաբար կրկնվող խորհրդակցությունների գործընթացի միջոցով՝ կառավարության գործընկերների և զարգացման գործընկերների սերտ մասնակցությամբ։ Այս համատեքստում, ՊԳԿ-ն Հայաստանում 2026 թվականի հունվարի 30-ին հրավիրել է ազգային և միջազգային գործընկերների խորհրդակցություն՝ ներկայացնելու Երկրի գործընկերության նոր շրջանակի ներկայիս նախագիծը և դրա ռազմավարական ուղղվածության վերաբերյալ կարծիքներ փոխանակելու համար: Խորհրդակցությունը կարևոր է Երկրի գործընկերության շրջանակի մշակման գործընթացի համար՝ միաժամանակ ընդգծելով, որ գործընկերության շրջանակը շարունակաբար կզարգանա՝ արձագանքելով նոր ի հայտ եկող առաջնահերթություններին, հնարավորություններին և ձեռք բերված փորձին։

Երկրի գործընկերության նոր շրջանակի կտրամադրի ռազմավարական կողմնորոշում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տեխնիկական աջակցության և քաղաքականությանն ուղղված խորհրդատվության համար՝ նպատակ ունենալով ամրապնդել գյուղատնտեսական պարենային համակարգերը, բարելավել գյուղական կենսապայմանները, ինչպես նաև խթանել ներառական, դիմակայուն և շրջակա միջավայրի պահպանմանը նպաստող գյուղատնտեսությունը՝ ազգային ռազմավարությունների և ՄԱԿ-ի Կայուն զարգացման գործընկերության շրջանակի (ՄԱԶԾ) հետ սերտ համաձայնությամբ։

Խորհրդակցությանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության կառավարության, զարգացման գործընկերների և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչները։ Միջոցառումը մեկնարկեց ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի նախագծման վարչության պետ Իռա Փանոսյանի, Հայաստանում ՊԳԿ-ի ներկայացուցիչ պարոն Ռայմունդ Յելեի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող տիկին Ֆրանսուազ Ժակոբի ողջույնի խոսքով։ Քննարկումը ողղված էր այն ուղղությունների քննարկմանը, որտեղ ՊԳԿ-ի համեմատական առավելությունները կարող են հավելյալ արժեք հաղորդել, փոխլրացնել գործընկերների նախաձեռնություններին և բարձրացնել գործողությունների փոխներդաշնակությունն ու ընդհանուր ազդեցությունը։

Մասնակիցներն ընդգծեցին ամուր գործընկերության և արդյունավետ համակարգման կարևորությունը, ինչպես նաև անհրաժեշտությունը՝ ապահովելու, որ ՊԳԿ-ի աջակցությամբ իրականացվող նախաձեռնությունները հասանելի լինեն կանանց, երիտասարդներին և խոցելի խմբերին՝ միաժամանակ ապահովելով տեղում չափելի և շոշափելի արդյունքներ։

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը վերահաստատեց իր հանձնառությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության կառավարության և գործընկերների հետ Երկրի գործընկերության նոր շրջանակի մշակման և իրականացման ողջ գործընթացում՝ նպատակ ունենալով առաջ մղել դիմակայուն գյուղատնտեսական պարենային համակարգերը, աջակցել գյուղական կենսապայմանների բարելավմանը և նպաստել Հայաստանում կայուն և ներառական զարգացմանը։

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031