Լրահոս
Օրվա լրահոսը

Հավասար պայմաններ բոլորի համար․ Team Telecom Armenia-ն ընտրում է արդար շուկան

Հունվար 30,2026 19:35

Team Telecom Armenia-ն, նպատակ ունենալով պարզաբանել վճարումների ընդունման փոփոխությունների վերաբերյալ մամուլում շրջանառվող որոշ մեկնաբանություններն ու գնահատականները և անդրադառնալով հանրությանը հուզող մի շարք հարցերի, տեղեկացնում է․

«Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ, «Իդրամ» ՍՊԸ, «Իզի փեյ» ՍՊԸ և «Թել-Սել» ԲԲԸ վճարահաշվարկային ընկերությունների կողմից Team Telecom Armenia-ին առաջարկված պայմանները ենթադրում էին ծառայությունների համար էապես ավելի բարձր սակագներ, քան այն սակագները, որոնք նույն ընկերությունները կիրառում են, օրինակ, կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների նկատմամբ։

Team Telecom Armenia-ն գործընկերներին առաջարկել է համապատասխանեցնել սակագները շուկայում ներկայում գործող պայմաններին, այդ թվում՝ քննարկելով փուլային նվազեցման հնարավորությունը՝ փոխադարձ շահերի հաշվառմամբ։ Այդ առաջարկները ներկայացվել են հիմնավորված կերպով՝ շեշտադրելով շուկայական հավասարակշռության և արդար մրցակցային միջավայրի կարևորությունը։

Սակայն Team-ի կողմից ներկայացված առաջարկներին չի հետևել որևէ հիմնավորված հակադարձում կամ բացատրություն, թե ինչու են այլ ոլորտների ծառայություններ մատուցող ընկերությունների համար գործում ավելի ցածր սակագներ, մինչդեռ հեռահաղորդակցության ընկերության դեպքում կիրառվում են էապես տարբեր պայմաններ։

Team Telecom Armenia-ն շարունակում է համագործակցությունը բոլոր այն վճարահաշվարկային ծառայություններ տրամադրող գործընկերների հետ, որոնք գործում են ներկայիս շուկայական սակագներին համապատասխան արդար և թափանցիկ պայմաններով։

Միաժամանակ, կարևորելով իր բաժանորդների հարմարավետությունը, Team Telecom Armenia-ն վստահեցնում է, որ պատրաստ է շարունակելու վերոնշյալ վճարահաշվարկային ընկերությունների հետ համագործակցությունը փոխշահավետ և արդար շուկայական պայմանների առկայության դեպքում։

 

Team Telecom Armenia-ի մասին

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։ Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։

Հասարակայնության հետ կապերի բաժին

[email protected]

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031