Լրահոս
Օրվա լրահոսը

Ucom-ը կարևորում է արդար մրցակցությունը

Հունվար 30,2026 21:44

Ucom-ը ներկայացնում է իր դիրքորոշումը՝ ի պատասխան վճարումների ընդունման գործընթացի վերաբերյալ վերջին շրջանում հնչող մեկնաբանություններին և հարցադրումներին։ Ucom-ի և վճարահաշվարկային ծառայություններ մատուցող որոշ ընկերությունների միջև բանակցությունների ընթացքում առաջարկված պայմանները էապես տարբերվել են շուկայում ձևավորված ընդհանուր գործելակերպից։

Մասնավորապես, Ucom-ի համար առաջարկված սակագները զգալիորեն բարձր են եղել այն պայմանների համեմատ, որոնք նույն վճարահաշվարկային ընկերությունները կիրառում են, օրինակ, կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների դեպքում։ Հաշվի առնելով շուկայի տրամաբանությունը և հավասար պայմանների պահպանման անհրաժեշտությունը՝ Ucom-ը հանդես է եկել սակագների վերանայման նախաձեռնությամբ՝ առաջարկելով դրանք մոտեցնել շուկայում ընդունված պայմաններին։

Քննարկումների ընթացքում ներկայացվել են նաև լուծումներ, այդ թվում՝ սակագների աստիճանական փոփոխության հնարավոր տարբերակներ։ Չնայած կառուցողական քննարկումների պատրաստակամությանը՝ ներկայացված առաջարկներին չի հաջորդել հստակ հիմնավորում կամ բացատրություն այն տարբերակման վերաբերյալ, որը կիրառվում է տարբեր ոլորտների ընկերությունների նկատմամբ՝ նույն ծառայությունների շրջանակում։

Ucom-ն իր գործունեությունն իրականացնում է առաջնորդվելով թափանցիկության, արդար մրցակցության և բաժանորդների շահերի պաշտպանության սկզբունքներով։

Սույն որոշումը ևս թելադրված է եղել այդ սկզբունքներով, այլապես նոր սակագներն անխուսափելիորեն կանդրադառնային նաև բաժանորդներին տրամադրվող այլ ծառայությունների սակագների վրա։ Ընկերությունը բաց է համագործակցության համար բոլոր այն վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ, որոնց պայմանները համապատասխանում են շուկայական տրամաբանությանը և ապահովում են հավասարակշռված գործընկերություն։

Ըստ այդմ, համագործակիցների ցանկը հնարավոր է կրկին վերանայվի։ Միևնույն ժամանակ, Ucom-ը վերահաստատում է իր պատրաստակամությունը շարունակելու երկխոսությունը բոլոր գործընկերների հետ՝ այն պայմանով, որ հնարավոր կլինի հասնել փոխշահավետ և արդար լուծումների՝ առանց բաժանորդների հարմարավետությանը վնաս հասցնելու։

 

«Յուքոմ» ՓԲԸ
Մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031