Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանակը միայն զենքի մասին չէ։ Բանակը մարդու մասին է, հայ մարդու մասին։ Իսկ հայի ինքնության մի մասը եկեղեցին է». Վարդան Փաշայան

Հունվար 30,2026 22:33

Ծառայությանս առաջին վեց ամիսն անցկացրել եմ Էջմիածնում։ Օրս սկսվում էր Մայր Աթոռի զանգերի ձայնով՝ մի ձայն, որը հիշեցում էր մեր շարունակականության, պատմության ու ինքնության մասին։

Բանակում հոգևորականի ներկայությունը մեծ նշանակություն ունի։ Երբեք չեմ տեսել, որ նրանք գան ու պարզապես քարոզեն։ Նրանք գալիս էին լսելու, զրուցելու, հասկանալու համար։ Շատ հաճախ այդ խոսակցություններն անհրաժեշտ էին ոչ միայն հավատացյալ զինվորներին, այլ նաև նրանց, ովքեր իրենց հավատացյալ չէին համարում, որովհետև բանակում կան հարցեր, որոնք չեն լուծվում հրամանով կամ կարգապահությամբ։

Իսկ Արցախում մեր զորամասի հոգևորականը միշտ գլխարկ էր կրում։ Նա վիրավորվել էր՝ հայրենիքը պաշտպանելիս։ Նրա ներկայությունն ինքնին քարոզ էր՝ առանց բառերի։

Ի վերջո բանակը միայն զենքի մասին չէ։ Բանակը մարդու մասին է, հայ մարդու մասին։ Իսկ հայի ինքնության մի մասը եկեղեցին է՝ անկախ նրանից, թե ով ինչ վերաբերմունք ունի։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին բանակից հեռացնելը դատարկություն կառաջացնի, որը չի բխում մեր ազգային շահերից՝ անկախ նրանից, թե ինչ են ուզում անել հետագայում։

 

Վարդան Փաշայան
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031