Լրահոս
Օրվա լրահոսը

Գնդերեցների գունդը հիմնադրվել է Նավասարդ Կճոյանի ստորագրությամբ

Հունվար 31,2026 13:52

«Վերջապես ՊՆ-ն կայացրեց ռազմավարական բնույթի կարևորագույն, պատմական որոշում: Նրանք գտել են, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից տասնամյակներով մատուցված հոգևոր ծառայությունն ու քրիստոնեական դաստիարակություն այլևս պետք չէ Զինված ուժերին:

ԶՈւ ԳՇ բարոյահոգեբանական ապահովման վարչությունում Նիկոլի պահանջներին համապատասխան ՀԱՍԵ դեմ պայքարի նոր ծրագիր կմշակեն, ու ըստ այդմ ԶՈւ-ն, ամենայն հավանականությամբ, կունենա կարգալույծ եղած և/կամ Եկեղեցու հետ կապ չունեցող գնդերեցներ:

Շնորհավորում եմ, ևս մեկ քայլ՝ հանուն հայրենիքի: Աղդամը ձեզ չի մոռանա»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպես սարկազմով արձագանքեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի երեկվա որոշման հետ կապված։

Հիշեցնենք, Սուրեն Պապիկյանը երեկ հրամանագիր է ստորագրել` գնդերեցների գունդը լուծարելու մասին։

Քաղաքագետ, «Մայր Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Ստեփան Դանիելյանի արձագանքն էլ կատարվածին այսպիսին է. «Կաթողիկոսին չեն կարողանում հանել, այսպիսի բաներ են անում՝ ցույց տալու համար, որ ինչ-որ գործընթաց է գնում: Ուղղակի վատություն են անում եկեղեցուն, կաթողիկոսին: Սա անձամբ Նիկոլի նախաձեռնությունն է, մյուսներն էլ ենթարկվում են»:

Հիշեցնենք, ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդությունը հիմնադրվել է 1997 թ. նոյեմբերի 13-ին՝ երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի և ՀՀ պաշտպանության նախարար լուսահոգի Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ. 1997 թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև ստորագրվել է փոխհամաձայնության հուշագիր: Բանակի հոգևոր առաջնորդությունը սկզբնական շրջանում ստեղծվել է Հայոց բանակի սահմանապահ զորքերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բանակի համար:

Ի դեպ, հրամանագրի տակ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ստորագրությունն է։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031