Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցին այս իշխանությունների ընկալումներում կարող է լինել զորամաս․ Գառնիկ Դանիելյան

Հունվար 31,2026 17:09

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամաշպր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր վաղ առավոտից գործընկեր Գեղամ Մանուկյանի հետ գտնվում ենք Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ, որտեղ Ռազմական ոստիկանության աշխատակիցները ծառայություն են իրականացնում։ Մոտենալով վերջիններիս՝ պահանջել եմ պարզաբանում, թե ինչո՞վ է պայմանավորված նրանց ներկայությունը եկեղեցու մերձակայքում։

Աշխատակիցները խնդրեցին, որպեսզի պարզաբանումների համար դիմեմ իրենց վերադասին։ Փորձեցի կապ հաստատել Ռազմական ոստիկանության պետի և պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի հետ, բայց զանգերս մնացին անպատասխան։

Տեղեկացա, որ ՊՆ-ից փոխանցել են լրատվամիջոցներին, թե իբր ամեն ինչ նորմալ է, և որ Ռազմական ոստիկանության աշխատակիցները զորամասերի տարածքում իրականացնում են բնականոն ծառայություն։ Փաստորեն, եկեղեցին այս իշխանությունների ընկալումներում կարող է լինել զորամաս։

Հավատավոր ժողովուրդը, որը չի դադարում այցելել Ս․ Աստվածածին, ապշած է, թե ինչ գործ ունի Ռազմական ոստիկանությունը եկեղեցու տարածքում։
Չի բացառվում, որ ինչպես Հովհաննավանքը բռնագրավվեց սրանց կողմից, այդպես էլ փորձ է արվում «սեփականացնելու» Մայր Աթոռին և ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությանը պատկանող եկեղեցին, այս անգամ՝ ՊՆ-ի միջոցով։

Ակնհայտ է, որ սա կապված է փետրվարի մեկից զինված ուժերում հոգևոր ծառայության կարգը փոփոխելու որոշման հետ, որի համաձայն կդադարեցվի Հայաստանյաց առաքելական եկեղեցու կողմից նշանակված հոգևոր ծառայողների գործունեությունը։

Ըստ էության, Սուրեն Պապիկյանը երեկ ստորագրել է մի ապօրինի հրամանագիր, որով վերացվում է գնդերեցների գունդը։
Սա հերթական հարվածն է ուղղված Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն։ Արդեն ութ տարի է, ինչ սրանք բոլոր ճղճիմ և ապօրինի միջոցներով փորձում են խարխլել 1700-ամյա ազգային և հոգևոր ինստիտուտի հիմքերը։

Սա ձեր դեմ է աշխատելու, չե՛ք հաջողելու։ Հայ Առաքելական եկեղեցին այս փորձությունն էլ է հաղթահարելու։ Վստահ եմ, որ հավատավոր ժողովուրդը վաղն այստեղ մասնակցելով Սուրբ Պատարագին՝ իր ներկայությամբ պաշտպանելու է Սուրբ Աստվածածինը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031