Լրահոս
Օրվա լրահոսը

Մնանք հաստատուն եւ հստակ կեցվածքով՝ հավատարիմ մեր ազգային ինքնությանը, արժեքներին, Սուրբ Ավանդին եւ Արդար դատին․ Ասողիկ աբեղա Կարապետյան

Փետրվար 01,2026 00:52

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Սիրելիներ,

Եղեք համբերատար, անսասան՝ կատարյալ վստահելով մերազնյա իմաստուն, արթուն եւ շրջահայաց Վեհափառ Հայրապետին։
Հայոց Եկեղեցին խաղաղ եւ անշտապ նավարկում է փոթորկված օվկիանոսում՝ անցնելով մեծ եւ ծանր փորձության միջով։
Հակաեկեղեցական այս արշավը, արդարեւ, անխոհեմ է, ազգադավ եւ պետականաքանդ։

Հայոց Եկեղեցին, այսօր պաշտպանելով իր աստվածային ինքնիշխանությունը եւ իր նվիրապետական կարգերը, կանոններն ու իրավունքները, ջանքեր է գործադրում պահպանելու մեր պետության սահմանադրական կարգը եւ օրինականությունը։

Մեզանից յուրաքանչյուրից պահանջվում է, որ մնանք հաստատուն եւ հստակ կեցվածքով՝ հավատարիմ մեր ազգային ինքնությանը, արժեքներին, Սբ Ավանդին եւ Արդար դատին։

Տեր կանգնենք մեր Հայրենիքին, մեր պետականությանն ու պետությանը, որոնք ազգային՝ վերանձնական, բացարձակ արժեքներ են։

Հիշեցեք, ամենքս, ի վերջո, պատասխան ենք տալու խղճի, պատմության եւ Ամենակալ Աստծո առջեւ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728