Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտունի քաղաքի շենքերից մեկում տեղի է ունեցել պայթյուն

Փետրվար 01,2026 14:10

Փետրվարի 1-ին, ժամը 10։44-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Երևանյան փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկում տեղի է ունեցել պայթյուն․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևանյան փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկի բնակարանում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, տեղի է ունեցել պայթյուն․ վնասվել են ննջասենյակի պատուհանը և դուռը, ինչպես նաև խոհանոցի պատուհանը․ տուժածներ չկան։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։

ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728