Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի կապիտուլյացիան ունի սցենար, սցենարի հեղինակ ու դերակատարներ. Սևան Ղազարյան

Փետրվար 01,2026 22:52 Share

Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Սևան Ղազարյանը գրում է՝

«Պարտվեցինք, որովհետև բանակը թալանում էին»

Իսկ ի՞նչ է՝ Ադրբեջանի բանակը չէին թալանո՞ւմ։ Ադրբեջանական սպայակազմը ավելի կրթվա՞ծ էր։ Ադրբեջանում ռազմավարական հանճարնե՞ր էին նստած։

Եվ ընդհանրապես՝ համաշխարհային պատմության մեջ կա՞ նման դեպք, երբ որևէ երկիր պատերազմ է հաղթել՝ թալանի բացակայության շնորհիվ կամ պարտվել՝ թալանի առկայության հետևանքով:

Աշխարհի բոլոր բանակներն էլ այս կամ այն չափով թալանվում են, բայց ոչ մեկի մտքով չի անցնում 6 շաբաթ պատերազմելուց հետո թշնամուն միջանցք խոստանալ ու սեփական հայրենակիցներին արհեստականորեն գցել շրջափակման մեջ։ 5 տարի է անցել, բայց մարդիկ դեռ տուրք են տալիս «թալանված բանակի» քարոզչական միֆերին ու հետին թվով հորինում պարտության նորանոր «օբյեկտիվ պատճառներ»՝ գեոպոլիտիկ կոնսպիրոլոգիայից մինչև ստրատեգիական դիսբալանս։

Հասկացե՛ք վերջապես՝ չկա այդպիսի օբյեկտիվ պատճառ, որ Հայաստանին կհասցներ կապիտուլյացիայի:
Հայաստանի կապիտուլյացիան ունի անուն-ազգանուն։
Հայաստանի կապիտուլյացիան ունի սցենար, սցենարի հեղինակ ու դերակատարներ։

Այո, հենց ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ, որովհետև միայն կապիտուլյացիայի ենթարկված երկիրն է հանձն առնում թշնամու պարտադրանքով սեփական Սահմանադրությունը փոխել, պետությունը լուծարել ու «չորրորդ հանրապետություն» հիմնել։
Իսկ հայոց բանակը իր գլխավոր ռազմավարական խնդիրը լուծել է նույնիսկ 44-օրյա պատերազմի ընթացքում։
Իսկ ո՞րն էր այդ խնդիրը։

Թույլ չտալ, որպեսզի թշնամին կտրի Արցախ-Հայաստան ցամաքային կապը ռազմական ճանապարհով։
Իսկ Արցախ-Հայաստան ցամաքային կապը կտրել է Նիկոլ Փաշինյանը միանձնյա քաղաքական որոշմամբ։
Իսկ նա, ով կասի, թե իբր խնդիրները չպետք է անձնավորել, նա կոնկրետ քարոզչական գիծ է սպասարկում:
Քաղաքական խնդիրները պե՛տք է անձնավորել։ Որովհետև չկա քաղաքականություն առանց անձնական պատասխանատվության։ Իսկ այդ անձին հարկ է մեկուսացնել նախ քվեաթերթիկի օգնությամբ, հետո՝ ֆիզիկապես, իսկ ամենավերջում՝ հայոց պատմությունից…

ՄԱՐՏԱԿԱՆ ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728