«Իրանն այսօր». Իրանցի պաշտոնյաները շարունակում են տարածաշրջանի գործընկերների հետ ակտիվ շփումները
➡️Իրանի ԱԳ նախարարը նորից հեռախոսազրույցներ է ունեցել Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի արտգործնախարարների հետ:
➡️Պաշտոնակիցների հետ հեռախոսազրույցներ է անցկացնում նաև նախագահ Փեզեշքիանը: Վերջին շփումները եղել են Եգիպտոսի, Ադրբեջանի նախագահների հետ:
➡️Երեկ Թեհրան է այցելել նաև Կատարի ԱԳ նախարարը: Մինչև այդ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին մեկնել էր Մոսկվա, հանդիպել ՌԴ նախագահի հետ:
Կարդացեք նաև
📍Տարածաշրջանի երկրների ջանքերի ու ԱՄՆ հետ հնարավոր բանակցությունների մասին Իրանի ԱԳՆ խոսնակն այսօր ասել է.
«Բանակցությունների կառուցվածքի հարցը ներկայումս գտնվում է քննարկումների փուլում։ Տարածաշրջանի այն երկրները, որոնք ունեն մտահոգություններ և անկեղծորեն փորձում են դրական դերակատարում ունենալ, հանդես են գալիս որպես ուղերձների միջնորդներ։ Տարբեր հարցեր են փոխանակվել, և մենք այժմ ուսումնասիրում ենք դրանց մանրամասները»։


















































