Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք «հավատում ենք», որ Կարեն Ֆարխոյանը կիրականացնի «արդարադատություն» ու Արշակ սրբազանը «ազատ կարձակվի»․ Արսեն Բաբայան

Փետրվար 02,2026 22:30 Share

-Մենք ունենք մի իրավիճակ, երբ մեղադրող դատախազը իր որոշման մեջ նկարագրել է մի գործողություն, որը, իբր, Արշակ սրբազանը կատարել է, բայց այդ նկարագրած գործողությունը թմրամիջոցների իրացման հետ ոչ մի առնչություն չունի։ Այն գործողությունները, որ, եթե իրականում տեղի ունեցած էլ լինեին, անգամ այդ պարագայում հնարավոր չէր լինի Արշակ սրբազանին մեղադրել այդ հոդվածով,- այսօր առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Արշակ սրբազանի պաշտպաններից Արսեն Բաբայանը։

Հիշեցնենք, որ այսօր դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ քննվում է Արշակ սրբազանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու վերաբերյալ վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը։

Հիշեցնենք նաև, որ ըստ Արշակ սրբազանին առաջադրված մեղադրանքի՝ նա 2018-ին Կաթողիկոսի հեռացումը պահանջող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման մասնակիցներից մեկին վարկաբեկելու նպատակով հրահանգել էր ակցիայի մասնակիցներից մեկի պայուսակում թմրամիջոց գցել։ Մամուլն էլ ավելի վաղ հայտնել էր, որ կորել է Արշակ սրբազանի գործով միակ իրեղեն ապացույցը՝ մարիխուանայի գլանակը։

-Սրանից բացի՝ կալանքի միջնորդությունը զարտուղի ճանապարհներով գնում է, հասնում մեր կողմից «շատ հարգված», «շատ օբյեկտիվ» դատավոր Մասիս Մելքոնյանին։ Նա կիրառում է երկամսյա կալանք։ Երբ արդեն կալանքի երկարացման վերաբերյալ միջնորդությունը պետք է քննվեր, մեր տեղեկություններով՝ ներկայացվում է Շենգավիթի դատարան, այդ միջնորդությունը կրկին զարտուղի ճանապարհներով գնում է, հասնում Մասիվի դատարան՝ հույս ունենալով, որ կհանդիպի «շատ օբյեկտիվ» դատավոր Մասիս Մելքոնյանին, բայց բախտները չի բերում, որովհետև պարզվում է, որ Մասիս Մելքոնյանը Հայաստանում չէ, ԱՄՆ-ում է։ Այդ միջնորդությունը նույն զարտուղի ճանապարհներով պտտվում ու գալիս է, հասնում է կրկին մեր կողմից «շատ ավելի սիրելի» դատավոր Կարեն Ֆարխոյանին։ Մենք «հավատում ենք», որ Կարեն Ֆարխոյանը կիրականացնի «արդարադատություն» ու Արշակ սրբազանը «ազատ կարձակվի»,- հեգնեց Բաբայանը։

Արփնե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728