ArmLur.am-ը հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանից տեղեկացավ, որ նա այսօր դիմում է ներկայացրել ՀՀ Ազգային ժողով՝ ուղղված ԱԺ երեք խմբակցություններին՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստան» և «Պատիվ ունեմ», առաջարկելով ստեղծել պատգամավորական էթիկայի հարցով ժամանակավոր հանձնաժողով՝ ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի վարքագծի առնչությամբ։
Առիթը ԱԺ ՄԻՊ հանձնաժողովի հայտնի նիստն է, որի ընթացքում Արթուր Հովհաննիսյանը սպառնաց կտրել Էդգար Ղազարյանի լեզուն և ականջները:
• Դիմումում հիշատակվում է 2023 թ. ապրիլի 4-ի՝ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի ընթացքում հնչել են վիրավորական արտահայտություններ։
• Դիմողի ներկայացմամբ՝ ինքը 2023 թ. մայիսի 2-ին հայց է ներկայացրել դատարան
• 2025 թ. փետրվարի 27-ի վճռով դատարանը մասամբ բավարարել է հայցը՝ պարտավորեցնելով ներողություն խնդրել հրապարակային տեքստով և այն հրապարակել՝ YouTube-ում սկզբնապես տարածած էջերով (նշվում են նաև 1in TV-ի և ԱԺ պաշտոնական էջերը)։
• Նույն վճռով սահմանվել է 1,000,000 դրամ ոչ նյութական վնասի հատուցում, ինչպես նաև 200,000 դրամ փաստաբանի վարձատրություն և 50,000 դրամ պետական տուրք։
• 2025 թ. հոկտեմբերի 24-ին վերաքննիչ դատարանը թողել է վճիռն անփոփոխ։
• Դիմումում նշվում է, որ 2025 թ. դեկտեմբերի 18-ին փոխանցվել է 1,250,000 դրամ՝ ԱԿԲԱ ԲԱՆԿ-ում դիմողին պատկանող հաշվեհամարին, սակայն ներողության հրապարակման պահանջը չի կատարվել։
• Ըստ ներկայացված տվյալների՝ 2026 թ. հունվարի 19-ին հարուցվել է կատարողական վարույթ, սահմանվել է 7-օրյա ժամկետ (մինչև 2026 թ. հունվարի 26-ը), որը, ըստ դիմողի, նույնպես չի կատարվել։
Սոնա Գրիգորյան
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































