Shamshyan.com. Հունվարի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 02։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ «Սիսիան» բժշկական կենտրոն են տեղափոխվել ընտանիքի 5 անդամներ։
Բուժօգնության տեղափոխվածներն են Սյունիքի մարզի բնակիչներ 37-ամյա Արեն Գ․-ն, 38-ամյա Ազնիվ Պ․-ն, 11-ամյա Մ․ Գ․-ն, 7-ամյա Ա․ Գ․-ն և 7 ամսական Ա․ Գ․-ն։
Պարզվել է, որ հունվարի 27-ին ժամը 19։30-ի սահմաններում Ազնիվ Պ․-ն, Արեն Գ․-ն, Մ․ Գ․-ն կերել են տանը պատրաստված մթերքներ և ժամկետանց թթվասեր, իսկ ընտանիքի մյուս անդամներ՝ 7-ամյա Ա․ Գ․-ն և 7 ամսական Ա․ Գ․-ն թթվասեր չեն օգտագործել։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































