Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԿԵ նախարարը՝ ՌԴ-ից եկող դրական ազդակների եւ ամերիկյան կողմի հետ մոդուլային ատոմակայանի կառուցման մասին

Փետրվար 03,2026 13:43 Share

«Տարվա որպես ամենակարեւոր օբյեկտ ավարտել ենք Վեդիի ջրամբարի կառուցման աշխատանքները, ինչն իր ծավալներով աննախադեպ է երրորդ հանրապետության պատմության մեջ: Ինչ վերաբերվում է Կապսի ջրամբարին, դրա կապալառու ընկերությանը ընտրել էինք մրցութային ընթացակարգով, հետեւաբար խնդիրը կապված է կապալառու ընկերության հետ: Իրենք օրացուցային գրաֆիկից բավականին շեղումներով են աշխատանքներն իրականացրել: Դրա համար որոշում ենք կայացրել խզել պայմանագիրը… Առաջիկայում մրցութային կարգով կընտրենք այլ կապալառու ընկերություն, եւ դրանից հետո նախագծի ժամկետների մասին կկարողանանք հստակ ասել »,- ամփոփիչ ասուլիսում պատասխանելով լրագրողի հարցին՝ նշեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարար Դավիթ Խուդաթյանը։

Ինչ վերաբերվում է ռուսական կողմի հետ երկաթուղային ենթակառուցվածքների որոշ հատվածների վերականգնմանը, որոնց մասին Փաշինյանն ասել էր, թե Հայաստանը գրավոր է դիմել Ռուսաստանին, եւ այդ առումով դրական ազդակներ կան, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ասաց, որ շարունակում են բանակցությունները ռուսական կողմի հետ. «Մեր ընկալումն այնպիսին է, որ իրենց հետ համատեղ ենք իրականացնելու աշխատանքները նշված հատվածների մասով: Վարչապետի հայտարարությունից հետո գործողություններն էլի գնում են այդ ուղղությամբ»:

 

Ինչ վերաբերվում է ամերիկյան կողմի հետ նոր՝ մոդուլային ատոմակայանի կառուցմանը, այս մասին էլ նախարարը նշեց. «2026թ. մենք կարեւոր արձանագրում ենք արել եւ կարեւոր որոշում ենք ընդունել, թե ատոմակայանի տիպը ինչպիսին պետք է լինի: Որոշել ենք, որ ատոմակայանի տիպը պետք է լինի մոդուլային: Մենք շարունակելու ենք ուսումնասիրել մեզ տրվող առաջարկներն այդ մասով, մասնավորապես եւ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի, եւ Չինաստանի, եւ Կորեայի եւ Ֆրանսիայի մասով, բայց մոդելի ընտրության հետ կապված դեռեւս վերջնական որոշում չունենք: Մոդելի հարցը կիրականացվի 2026թ կամ 2027թ, եւ որպես այդպիսին, շատ շտապելու անհրաժեշտություն չունենք: Կախված մոդելի ընտրությունից՝ կորոշվի, թե որ երկրի հետ ենք իրականացնում աշխատանքը:

Դուք գիտեք, որ մոդուլային ատոմակայանների սիստեմը լայն տարածված չի եղել նախկինում, եւ լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա, ինչը եւ անում ենք»:

Ասուլիսն ամբողջությամբ՝

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728