Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը գնում է իրավական բեսպրեդելության, միայն թե Ավստրիայում կայանալիք հոգևոր ժողովը խափանվի. Սևակ Խաչատրյան

Փետրվար 03,2026 14:41

Վաղարշապատ համայնքի ավագանու «Էջմիածին դաշինք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը

Փաշինյանը գնում է իրավական բեսպրեդելության, միայն թե Ավստրիայում կայանալիք հոգևոր ժողովը խափանվի։ Իսկ պատճառն այն է, որ նա չի ցանկանում, որպեսզի Վեհափառ Հայրապետի մակարդակով ևս մեկ անգամ նշվի արցախահայության վերադարձի իրավունքի մասին։ Նա վախենում է Փաշազադեի սպասվելիք արձագանքից․․․ տպավորություն է, որ նույն Փաշազադեն ավելի մեծ ներազդեցություն ունի Փաշինյանի հոգեկերտվածքի ու աշխարհընկալումների վրա, քան Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։ Հիսուս Քրիստոսին միայնակ թողնելու համար ներողություն խնդրողն իր տեսակի մեջ դարձել է մուսուլմանական կամակատարության ենթակա անձ։

Մեր ամենավատ երազում, անգամ, չէինք կարող պատկերացնել, որ կունենանք մի այնպիսի իրականություն, որում մենք ապրում ենք այսօր։ Առաջիկայում մեզ տրվելու է բացառիկ լեգիտիմ շանս՝ չարի իշխանությունից ազատվելու համար, և ցանկացած գիտակից մարդ և Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ իր պարտքը պետք է համարի օր ու գիշեր աշխատելն ու մաքառելը՝ երկիրը հակաքրիստոնյաներից ազատագրելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728