Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ առաջիկա ծրագրերում առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու սահմանադրական վերահսկողության մեխանիզմների խորացման հարցերին. Քլեր Օվեյը՝ Արման Դիլանյանին

Փետրվար 03,2026 15:17 Share

Հունվարի 30-ին ՀՀ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների պաշտպանության տնօրեն Քլեր Օվեյի հետ:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է հավատարմությունը ժողովրդավարության սկզբունքներին, մարդու իրավունքների պաշտպանությանը և օրենքի գերակայությանը։ ՍԴ նախագահ Արման Դիլանյանն անդրադարձել է Սահմանադրական դատարանի և Եվրոպայի Խորհրդի համագործակցությամբ «Աջակցություն Հայաստանում սահմանադրական արդարադատության զարգացմանը՝ համապատասխան եվրոպական չափանիշներին» ծրագրի շրջանակներում իրականացված համատեղ նախագծերին, ընդգծելով, որ դրանք ինչպես տեխնիկական, այնպես էլ բովանդակային առումով նպաստում են Բարձր դատարանում ընթացող ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացին:

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների պաշտպանության տնօրեն Քլեր Օվեյը բարձր է գնահատել Սահմանադրական դատարանի հետ համագործակցությունը՝ այն համարելով օրինակելի: Քլեր Օվեյը նշել է, որ ԵԽ առաջիկա ծրագրերում առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու սահմանադրական վերահսկողության մեխանիզմների խորացման հարցերին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԵԽ ծրագրերի համագործակցության բաժնի պետ Ջիովանի Բատիստա Չելիենտոն և ԵԽ Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Արդարադատության բարեփոխումների հարցերով խորհրդական Լիլիթ Դանեղյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728