Լրահոս
Օրվա լրահոսը

«Սամվել Կարապետյանն անցել է հերթական բուժզննում և շարունակում է գտնվել տնային կալանքի պայմաններում»

Փետրվար 03,2026 17:51 Share

«Մեր ձեւով» շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը հաղորդում է. «Տեղեկությունը, թե Սամվել Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց, չի համապատասխանում իրականությանը։ Նա անցել է հերթական բուժզննում և շարունակում է գտնվել տնային կալանքի պայմաններում»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սամվել Կարապետյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը News.am–ին ասել էր, որ նա տեղափոխվել է հիվանդանոց. «Կովիդով և թոքաբորբով պայմանավորված շարունակական բուժում է ընդունում, դրանով է պայմանավորված բուժհաստատություն տեղափոխվելը։ Գնում, բուժում ստանում, հետ է գալիս, կախված բժշկական ցուցումներից։ Շարունակական, այո, բուժումների կուրս է ընդունում։ Հիմա կազդուրման փուլում է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728