Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկ ի՞նչ ցուցմունք պիտի տար Գեորգի Կուտոյանը Սերժ Սարգսյանի վրա»

Փետրվար 03,2026 18:30 Share

«Գիտեք չէ, այն հայտնի անեկդոտը՝ «ասում են»-ի մասին․ դուք էլ ասեք։ Այդ ո՞վ է ասում, ով ասում է՝ ղալլաթ է անում։ Իսկ ի՞նչ ցուցմունք պիտի տար Գեորգի Կուտոյանը Սերժ Սարգսյանի վրա։ Հետո՞ ինչ, որ ԱԱԾ տնօրեն էր, հետո՞։ Դա վարկած չի, դա հերյուրանք է, այդպիսի բան չէր կարող լինել»,- իր գործով նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում իր վրդովմունքը հայտնեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Լրագրողներից մեկը հետաքրքրվել էր խոսակցություններով, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանն ինքնասպանություն է գործել, որովհետև կամ պետք է Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տար, կամ հայտնվեր բանտում․ ինքը նախընտրել է ինքնասպան լինել։

Ավելի վաղ, պատասխանելով ՆԳ նախկին նախարար Հայկ Հարությունյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ինքնասպանության պատճառների մասին հարցին, Սերժ Սարգսյանն ասել էր՝ առանց դրդապատճառների մարդն ինչպե՞ս կարող է ինքնասպան լինել․ ինչ-որ մի պատճառ եղել է։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728