Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի գործընկերների հետ ունեցել ենք արդյունավետ քննարկումներ՝ հետագա համագործակցության խթանման նպատակով. Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետը՝ Փաշինյանին

Փետրվար 03,2026 18:20 Share

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի գլխավորած պատվիրակությանը։

Վարչապետը ողջունել է Անիլ Չաուհանի այցը Հայաստան և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների շարունակական զարգացմանը։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկու երկրների միջև բազմադարյա պատմական ջերմ հարաբերությունների փաստը և նշել, որ այսօր էլ առկա է ակտիվ երկխոսություն տարբեր ուղղություններով։

Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և հավելել, որ Հայաստանի գործընկերների հետ ունեցել են արդյունավետ քննարկումներ՝ հետագա համագործակցության խթանման նպատակով։

Զրուցակիցներն անդրադարձել են պաշտպանության և անվտանգության ոլորտում հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցերի։

 

ՀՀ վարչապետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728