Էներգետիկա ստանալու համար որպես այլընտրանքային ուղղություն առաջարկում եմ ստեղծել աղբից ստացված էլեկտրաէներգիա: Այս առաջարկն է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանին ներկայացրել շարժման համակիրներից մեկը:
Ի պատասխան Նարեկ Կարապետյանն առաջարկը լավ գաղափար է համարել. «Երկու տեսակետից է լավ: Նուբարաշենի աղբավայրը Երևանի օդի աղտոտվածության հիմնական խնդիրներից մեկն է: Երկու օր առաջ բժիշկների հետ հանդիպման էինք, ասացին, որ օնկո հիվանդությունների թիվը 7 տարում աճել է 20 տոկոսով: Ձեր ասած տարբերակի դեպքում կկարողանանք լուծել այդ հարցը»:


















































