Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետի հետ փաստաթուղթ ստորագրելուց մի քանի օր առաջ մեզ հետ հանդիպմանը Արցախի թեմի առաջնորդն ասում էր՝ Արցախի հարցը փակված չէ»․ Ջոն Այբներ

Փետրվար 03,2026 20:50

«Այո, մեր հանդիպումից մի քանի օր անց էր, որ վարչապետի հետ փաստաթուղթ ստորագրեցին։  Նա որևէ կերպ դեմ չարտահայտվեց Կաթողիկոսին։ Ասաց, որ Ղարաբաղի հարցը փակված չէ։ Դա Արցախի արքեպիսկոպոսի ասածն էր փաստաթուղթը ստորագրելուց մի քանի օր առաջ»,- Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության (Christian Solidarity International, (CSI) և Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի (ACPR) կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց CSI նախագահ, հայտնի իրավապաշտպան Ջոն Այբները՝ անդրադառնալով լրագրողների հարցին՝ իրենց հետ հանդիպման ժամանակ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը խոսե՞լ է եկեղեցու բարենորոգման անհրաժեշտությունից։

Հարցին՝ իսկ Նիկոլ Փաշինյանի կողմն անցած 10 հոգևորականների հետ հանդիպե՞լ են, հակառակ դեպքում ինչպե՞ս կարող են խոսել օբյեկտիվ փաստահավաք առաքելության մասին, Ջոն Այբները պատասխանեց․ «Մենք չենք հանդիպել այն տասը հոգևորականների հետ, որոնք Կաթողիկոսի դեմ են դուրս եկել։ Մենք նոյեմբերին Արցախի արքեպիսկոպոսի հետ ենք հանդիպել։

Թեև մենք անձնական հարցազրույց չենք ունեցել ՀՀ վարչապետի հետ, նոյեմբերին աղոթքի նախաճաշին էինք մասնակցում։ Մենք լսեցինք վարչապետին և այլոց, ինքներս հետազոտություն ենք կատարում նրանց ելույթները, ուսումնասիրում ենք հասկանալու՝ իրական Հայաստանի գաղափարախոսությունը որն է։ Ուստի հնարավոր է լինել օբյեկտիվ՝ լսելով բոլոր կողմերին, և մենք դա անում ենք»։

Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728