Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու՞ չենք կարող ունենալ Արա Դարզիի նման նախարար. Նարեկ Կարապետյան

Փետրվար 03,2026 21:35

-Այսօր սփյուռքը ինչքանո՞վ է ներգրավված Հայաստանի գործընթացների մեջ։ Անգլիայում կա Լորդ Արա Դարզի, ամենահայտնի լորդերից է, որը Անգլիայի առողջապահական համակարգի ստեղծողն է, հայ։ Բայց մեր օրենքներով ինքը իրավունք չունի Հայաստանում որևէ պաշտոն ստանալ ու որևէ հնարավորություն չի կարող Հայաստանում ունենալ։

Սա նշանակում է, որ սփյուռքի լավագույն համալսարաններում սովորած մեր մասնագետներին չենք կարողանում ներգրավել, որ ծառայեն իրենց հայրենիքին։ Մենք կարող ենք ունենալ առողջապահության նախարար, որը առողջապահության հետ նոր է կապեր հաստատել, բայց Արա Դարզիի նման նախարար չենք կարող ունենալ,- «Մեր ձևով» շարժման համակիրների հետ հանդիպման ժամանակ ասել է շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ նկատելով, որ ՀՀ օրենքները շատ են սահմանափակում սփյուռքի ներուժը ներգրավելուն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728