Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր, երբ Հայաստանի իշխանությունները ամեն գնով փորձում են թաքցնել առկա խնդիրները և ձևացնել, թե դրանք գոյություն չունեն, մեզ խիստ անհրաժեշտ է միջազգային հրապարակայնություն. Արման Թաթոյան

Փետրվար 03,2026 23:50

«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը հայտնում է.

«Այս օրերին ես իրականացնում եմ միջազգային այց։

Ծրագրում է Փարիզը, որտեղ սպասվում են կարևոր հանդիպումներ։ Այնուհետև՝ օվկիանոսից այն կողմ, որտեղ կլինեն տարբեր հանդիպումներ, դասախոսություններով հանդես կգամ Ամերիկայի ու աշխարհի լավագույն համալսարաններում՝ Յեյլի, Կոլումբիայի համալսարաններում:

Կլինեմ Փենսիլվանիայի համալսարանում, ի դեպ, այն համալսարանն է, որտեղ ես ինքս եմ ուսանել և համալսարանի կողմից ճանաչվել եմ իրավունքի դպրոցի լավագույն շրջանավարտներից:
Դասախոսությունների թեմաներն են միջազգային իրավունքը, պատերազմական հանցանքների համար պատասխանատվությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը։

Այն ամենն, ինչին ես նվիրել եմ իմ ամբողջ կյանքը։

Հենց այս մասին էի գրել իմ վերջին նամակում ԱՄՆ փոխնախագահ Ջ. Վենսին։ Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի նկատմամբ հանցանքների, օկուպացված տարածքների, բռնի տեղահանվածների, բռնությամբ անհետացածների, մեր գերիների և պատանդների ճակատագրի մասին, որոնց անհրաժեշտ է վերադարձնել հայրենիք։

Այսօր, երբ Հայաստանի իշխանությունները ամեն գնով փորձում են թաքցնել առկա խնդիրները և ձևացնել, թե դրանք գոյություն չունեն, մեզ խիստ անհրաժեշտ է միջազգային հրապարակայնություն։

Որպես մարդ, ով ամբողջ կյանքում զբաղվել է մարդու իրավունքների պաշտպանությամբ, ես չեմ կարող և չեմ լռելու։

Պարբերաբար ձեզ կտեղեկացնեմ այս աշխատանքի ընթացքի և արդյունքների մասին»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728