Այնքան, ինչքան սուտ ասվել է 2018 թվականից սկսած, Հայաստանում չի ասվել վերջին 30-35 տարում:
Օրինակ` Գավառում շատ լավ հիշում են, թե 2018թ. նոյեմբերի 29-ին՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ, ինչ էր խոստանում Նիկոլ Փաշինյանը, որը «գրվեց սառույցին»: Իսկ Փաշինյանը Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում հպարտ քաղաքացիներին խոստացավ, որ առաջիկայում միլիոնավոր դոլարների ներդրումներ կլինեն, եւ Գեղարքունիքի մարզի Ծովազարդ համայնքում տեքստիլի գործարան կբացվի, որտեղ բամբակից թել կմանեն։ Սկզբնական շրջանում ընդամենը 400-600 հպարտ քաղաքացիներ կաշխատեն այդ գործարանում, հետագայում այդ թիվը կկրկնապատկվի՝ 1200 աշխատատեղ կբացվի:
Հիմա մանրամասն անդրադառնանք այդ խոստմանը։ 2018 թվականին «Ուզբեկ տեքստիլ գրուպ» ընկերությունն Արմավիրի մարզի սահմանամերձ Արաքս համայնքում «Բամբակի մշակման եւ վերամշակման» ծրագիր էր իրականացնում։ Ընկերության տնօրեն Գագիկ Խաչիկյանը հավաստիացնում էր, որ բարձրորակ սերմացուի եւ անհրաժեշտ տեխնիկայի ներկրումից հետո՝ գարնանը մեկնարկել են բամբակի դաշտերի վարուցանքի աշխատանքները, եւ նախատեսվում էր շուրջ 128 հա հողատարածքից բամբակի բերքահավաք անել, որին էլ կհաջորդեր վերամշակման փուլը։ Վերամշակման համար էլ ընտրվել էր Գեղարքունիքի մարզի Ծովազարդ համայնքը, որտեղ կառուցվելու էր տեքստիլի գործարան: 7 տարի է անցել այդ խոստումից, սակայն գործարանը ոչ միայն չի աշխատում, այլեւ նման գործարան չի էլ եղել:
Թե ինչ եղավ տեքստիլի գործարանի ճակատագիրը, ուր մնացին միլիոնավոր դոլարների ներդրումները եւ 1200 աշխատատեղերը, հարցրինք Գավառ համայնքի Ծովազարդի վարչական ղեկավար Արամայիս Ենգոյանին։ «Այդ ֆաբրիկան` իր տարածքով, մեր համագյուղացի Փայլակ Հայրապետյանին էր պատկանում: Ասում էին, որ ինչ-որ գործարար՝ Գագիկ Խաչիկյան անունով, պիտի գա, գործարանը բացի, էդպես էլ ոչ մի բան չարեց: Բայց էնպես չէր, որ հենց կտտցներ, գործարանը խոդի կտար: Նորմալ շենք էլ չէ, անգարատիպ հավաքած շինություն է: Հետո էդ ֆաբրիկան սնանկ ճանաչվեց, դրանից հետո մեր համագյուղացին առավ: Հյուրանոցային նախագիծ կամ նմանատիպ բաներ է ուզում անել»:
Խոսքը հայտնի գործարար Փայլակ Հայրապետյանի մասին է, որը Նավասարդ Կճոյանի եւ Աշոտ Սուքիասյանի աֆրիկյան գործարքների արդյունքում սնանկացավ եւ տարիներ շարունակ փորձում էր դատական կարգով իր գումարները հետ բերել: Մենք տեղեկացանք, որ Հայրապետյանին պատկանող այդ տարածքը` իր շինությունով, գնել է Ծովազարդ համայնքի բնակիչ Կարեն Գալոյանը, որի «ԱՔՎԱՏԻԿ» ՍՊԸ-ի տնօրենն է: Իսկ ինչո՞վ է հայտնի «ԱՔՎԱՏԻԿ» ՍՊԸ-ն: Հակակոռուպցիոն դատարանում 2025 թվականի սեպտեմբերի 17-ին սկսվեց ՀՀ զինված ուժերի նախկին բարձրաստիճան զինվորականի` Հայկազ Բաղմանյանի գործի քննությունը: Բաղմանյանին մեղադրանք էր առաջադրվել փողերի լվացման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության եւ գույքի ու եկամուտների չհայտարարագրման համար: Մեղադրանքի համաձայն, Բաղմանյանը 2001 թվականից իր վստահված անձանց, այդ թվում՝ իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող, ընկերության մեկ այլ բաժնետեր եւ տնօրեն Կարեն Գալոյանի օժանդակությամբ մասնակցել է «ԱՔՎԱՏԻԿ» ՍՊ ընկերության կառավարմանը:
Կարդացեք նաև
Նելլի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































