Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանը սխալվում է․ գործազուրկների թիվը մի քանի անգամ ավելի է. Factor

Փետրվար 04,2026 11:12 Share

Factor. Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրաֆիկ է հրապարակել, որում, ըստ նրա, ներկայացված է Հայաստանում աշխատանք փնտրողների և գործազուրկների թիվը 2021-2025 թվականներին։ Այդ թվերը, սակայն, մի քանի անգամ ցածր են Վիճակագրական կոմիտեի շտեմարանում ներկայացված թվերից։

Արայիկ Հարությունյանի հրապարակած տվյալները

Վիճակագրական կոմիտեի տվյալներով Հայաստանում գործազուրկների թիվը նախորդ տարիներին հետևյալն է եղել․

2021՝ 199 հազար,
2022` 176.6 հազար,
2023` 166.7 հազար,
2024` 181.2 հազար,
2025 թվականի տվյալները դեռ հրապարակված չեն։

Անհամապատասխանության պատճառն այն է, որ Արայիկ Հարությունյանի գրաֆիկում ներկայացված են միայն այն գործազուրկները, որոնք պաշտոնապես գրանցվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում։

Նրանց թիվը հրապարակվում է ամեն ամիս, և Հարությունյանի հրապարակած թվերը համընկնում են ամեն տարվա դեկտեմբերի ցուցանիշի հետ։

Գարիկ Հարությունյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728