Առաջիկայում սպասվում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան եւ Ադրբեջան: Թե ինչ սպասումներ կարելի է ունենալ այս այցից, «Իրավունք»-ը պարզել է ԵՊՀ Քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր, քաղաքագետ Գարիկ Քեռյանի տեսակետը:
–Կարծիքները շատ տարբեր են, քանի որ նման բարձրաստիճան պաշտոնյայի այցելությունը Հայաստան, եթե չեմ սխալվում, երբեւիցե չի եղել: Մեկ անգամ եղավ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը, սակայն փոխնախագահի այց, ես չեմ հիշում, որ եղել է:
Սա, իհարկե, լուրջ քաղաքական իրադարձություն է: Բազմաթիվ հետազոտական, վերլուծական կենտրոններում, քաղաքական շրջանակներում քննարկվում է մեկ հարց, թե որն է այս այցելության նպատակը: Իհարկե, այստեղ կա նաեւ դիվանագիտական, պետական գաղտնիք, որը կարող է եւ Հայաստան ու միմանալ մեկ կամ երեք անձ, բայց փորձագիտական առումով դիտարկելով այցը՝ ես կարող եմ ասել իմ կարծիքը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում:


















































