Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի գործով դատավարության ընթացքում դրսևորվում են խայտառակության այնպիսի դրվագներ, որոնք խնդիր ունեն ոչ միայն օրենքի, այլև բարոյականության հետ. Տիգրան Աբրահամյան

Փետրվար 04,2026 11:46 Share

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Սերժ Սարգսյանի գործով դատավարության ընթացքում դրսևորվում են խայտառակության այնպիսի դրվագներ, որոնք խնդիր ունեն ոչ միայն օրենքի, այլև բարոյականության հետ։
Ակնհայտ կեղծիքներ, իրավիճակը բացահայտորեն խեղաթյուրելու փորձեր և անպարկեշտ վարքով «գործ կարողների» մի ամբողջ խմբավորում։

Բնականաբար, այս գործը ապագա չի կարող ունենալ, սակայն նպատակը մեկն է՝ թեման շահարկելով դաշտը լցնել զրպարտությամբ, արհեստական օրակարգ պահել և մարդկանց մշտապես թիրախավորման տիրույթում պահել։

Սա զարմանքի արձանագրում չէ, այլ փաստերի ֆիքսում, որոնք ժամանակի ընթացքում կոնկրետ անձանց իրավական պատասխանատվության դաշտ են տեղափոխվելու։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728